Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Կարախանյան. «ՀՀ-ի շահերից է բխում փոփոխությունը». «168 ժամ»

Փետրվար 12,2015 11:36

Հարցազրույց Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանի հետ

– ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ ելույթով։ Բայց, ինչպես նախկին ելույթներից հետո, այնպես էլ այս անգամ՝ պարզ չէ՝ ի՞նչ է նախատեսում ԲՀԿ-ն, քանի որ Ծառուկյանը զուգահեռաբար խոսում է և՛ կոալիցիոն իշխանության, և՛ արտահերթ ընտրությունների, և՛ ծրագրեր մշակելու մասին։ Տպավորությունն այնպիսին է, որ խոսքը հերթական ընտրություններին պատրաստվելու մասին է։ Ո՞րն էր, ըստ Ձեզ՝ ուղերձը կամ նորությունը։

– Ես կարծում եմ, որ նա հստակեցրեց իշխանափոխության նպատակը։ Երբ խոսք է գնում կոալիցիոն իշխանության մասին, չի նշանակում, թե ԲՀԿ-ն պատրաստվում է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ։ Խոսքը լայն քաղաքական ուժերի միջև կոալիցիայի մասին է։ Արտահերթ ընտրությունները սկզբունքային են։ Ինչո՞ւ արտահերթ ընտրություններ, որովհետև ՀՀ պետականությունը ժամանակի սղության խնդիր ունի, այլապես այս ամենը կարելի էր ավելի հանգիստ անել, սպասել մինչև հերթական ընտրությունները, և այլն։ Հարցը նրանում է, որ այդ ընտրությունները պետք է նաև պատրաստել։ Դրանք հենց այնպես ազատ տեղի չեն ունենալու։ Եթե առանց պատրաստվելու ընտրությունների գնանք, նույն բռնամեքենաները կիրառվելու են։

– ԲՀԿ-ն նույն այդ բռնամեքենաները գործի դնող կուսակցությունն է։ ԲՀԿ-ն պետք է կազմակերպի ազատ և արդար ընտրություննե՞ր։

– Ես հասկանում եմ դա։ Ես չեմ ցանկանում ԲՀԿ-ին պաշտպանել։ Այսօր կա իշխանական քրեաօլիգարխիկ համակարգ, որն առանձնացել է, կենտրոնացել է, մարմնավորվել մականունավոր, չինովնիկական շրջանակների հետ։ Կա ոչ իշխանական ընդդիմադիր եռյակ, որն աշխատում է և՛ ներսում, և՛ դրսում՝ փորձելով ՀՀ-ին քաշելով՝ ծանր իրավիճակից դուրս հանել։ Ստեղծված իրավիճակում բոլորը մեղավոր են, դեմ չեմ, հարց չկա։ Սակայն այսօր դա քննարկելն անիմաստ է, քանի որ այսօր կա մեկ ճամբար, կա մյուս ճամբարը։

Բնական է, քաղաքականության մեջ կան տարբեր պահեր, երբ կարելի է բոլոր կողմերին քննադատել, բայց հստակ է, որ ՀՀ պետականության համար իշխանական համակարգը պետք է փոխվի։ Սա են ցանկանում բոլոր արտաքին նորմալ և աննորմալ ուժերը։ Կան արտաքին տարբեր կենտրոններ, որոնք իրենց շահերը հետապնդելով՝ կարող են տարբեր ձևերով այս հարցը հետաձգել և փորձել ինչ-որ բան անել, բայց ոչինչ չի ստացվելու։ ՀՀ-ի շահերից է բխում փոփոխությունը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728