Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է կրակել իր ծառայակցի վրա. «Հայկական ժամանակ»

Փետրվար 12,2015 11:10

Փետրվարի 10-ին, ժամը 19:55-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 23– ամյա ավագ լեյտենանտ, Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Սամվելի Սիմոնյանը:

Դեպքի առթիվ ձերբակալվածներ դեռեւս չկան։ Քննություն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի մանրամասները։ Այն փաստը, որ կրակելու մեջ կասկածվող անձը ձերբակալված չէ եւ քրեական գործն էլ չի հարուցվել դիտավորյալ սպանության հոդվածով, նշանակում է, որ նախաքննության մարմինն այս պահին քննարկում է պատահականության, անզգուշության վարկածը։

Բայց իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախաքննական մարմինը, քրեական գործ գործ հարուցելով ՔՕ 365-րդ հոդվածով, բացահայտ հակաիրավական քայլ է թույլ տվել, քանի որ տեղի ունեցածը առաջին հերթին սպանություն պետք է դիտարկվեր։ Քանի դեռ չկան բավարար փաստեր, պետք է գործ հարուցվեր ոչ թե 365-րդ հոդվածով, այլ՝ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով, այն է՝ տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ հակաիրավական, հակաբարոյական այլ գործողությունների հետեւանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կամ տուժողի դրսևորած հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատեւ հոգեճնշող վիճակում կատարված սպանություն։ Սույն հոդվածով սահմանված պատժին է ազատազրկումը՝ առավելագույնը չորս տարի ժամկետով։

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728