Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ առաջնորդը Սերժ Սարգսյանին «աջակցելու» հրապարակային ձեռք է մեկնում. «Ժողովուրդ»

Փետրվար 12,2015 11:06

Լեւոն Տեր-Պետրոսյանը, մինչ նշված հռչակագրի վերաբերյալ իր տեսակետը ներկայացնելը, նույնպես արձանագրել է այն փաստը, որ հրապարակված փաստաթուղթը լիակատար անուշադրության է մատնվել, չնայած այլ պայմաններում պետք է, որ այն լայն քննարկման առարկա դառնար։

ՀԱԿ առաջնորդը չի էլ թաքցնում, որ իր նպատակն է հանրության ուշադրությունը սեւեռել նշված հռչակագրի վրա։ «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը», կարելի է ասել, լիակատար անուշադրության մատնվեց, մինչ այլ հանգամանքներում այն, անտարակույս, հասարակական լայն արձագանքի կարժանանար։ Լրացնելու համար այդ բացը՝ կցանկանայի որոշ դիտողություններ ու մտահոգություններ արտահայտել հռչակագրի բովանդակության վերաբերյալ՝ ոչ ամենեւին որեւէ մեկին մեղադրելու կամ խնդիրը ներքաղաքական շահարկումների առարկա դարձնելու մտադրությամբ, այլ բացառապես այդ կարեւոր փաստաթղթի բնագիրը բարելավելու նպատակով»,- նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հեղինակած հոդվածի նախաբանում։

Այսինքն՝ ՀԱԿ առաջնորդը Սերժ Սարգսյանին «աջակցելու» հրապարակային ձեռք է մեկնում, իհարկե, նա այդ արել է իր ոճով՝ մատնանշելով հռչակագրի թերությունները, բայց միայն այն փաստը, որ նա փորձում է քաղաքական օրակարգը վերադարձնել Սերժ Սարգսյանի մատնանշած ուղեծրին, արդեն իսկ մեծ լավություն է իշխանություններին։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728