Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող էր միանգամից ասել, որ այդ հռչակագիրը չպետք է գրվեր. «Հրապարակ»

Փետրվար 12,2015 10:37

Երբ Տեր-Պետրոսյանը կասկածի տակ է առնում 100-ամյակի հանձնախմբի լեգիտիմությունը, միանգամայն ավելորդ են դառնում նրա բերած հազար ու մի արգումենտներն այն մասին, թե այս կետը պետք է այսպես գրվեր, այն կետը՝ այնպես, եւ այլն։ Կարող էր միանգամից ասել, որ այդ հռչակագիրը չպետք է գրվեր, ու դրանով հարցը փակել։

Մեկ այլ տեղում նա նկատում է, որ կարիք չկա շնորհակալություն հայտնել Ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած երկրներին։ Ասում է՝ դա ՄԱԿ կոնվենցիաներով իրենց պարտականությունն է։ Հասկանալի է։ Ուզում է ասել՝ մի բան էլ կարող ենք պահանջել, որ բոլորը ճանաչեն, ու ոչ մի շնորհակալություն էլ չհայտնենք։ Եկեք ազգովի փող հավաքենք, մի հատ ՄԱԿ-ի կոնվենցիա դնենք Տեր-Պետրոսյանի թեւի տակ ու նրան գործուղենք Հայոց ցեղասպանությունը չճանաչած որեւէ երկիր, ենթադրենք՝ Հյուսիսային Կորեա, եւ թող նա Կիմ Չըն Ընին պարտադրի, որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Եթե հաջողի, ես պատրաստ եմ ներողություն խնդրել այն բանի համար, որ մինչեւ այսօր իր նման չեմ մտածել, որ աշխարհը մի շատ ստերիլ միջավայր է ու առաջնորդվում է բացառապես ՄԱԿ-ի կոնվենցիաներով։

Տեր-Պետրոսյանը սխալ է համարում հռչակագրում Թուրքիայի կառավարությանն ուղղված կոչ-պահանջը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ Ցեղասպանության ճանաչել-չճանաչելը Թուրքիայի գործն է։ Սակայն, հիշեցնենք Տեր-Պետրոսյանին, որ ինքը վերեւում արդեն ասել է, որ սա ՄԱԿ-ի կոնվենցիայի հարց է, եւ, փաստորեն, ընդգծելով, որ դա Թուրքիայի գործն է, հակասում է ինքն իրեն, քանի որ Թուրքիան, լինելով ՄԱԿ-ի անդամ երկիր, պարտավոր է անվերապահորեն կատարել կոնվենցիայի պահանջը։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728