Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բռնության դեպքը կարո՞ղ է հանգեցնել ԲՀԿ-ի քաղաքական կուրսի կոշտացման. «Ա1+» (տեսանյութ)

Փետրվար 12,2015 10:22

Արդյոք ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ակտիվիստ Արտակ Խաչատրյանի նկատմամբ բռնությունը կարո՞ղ է հանգեցնել կուսակցության քաղաքական կուրսի ավելի կոշտացմանն ու արմատական ընդդիմության դաշտ տեղափոխվելուն: Քաղաքական ուժերը չեն շտապում գնահատականներ տալ.

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշում է. «Մենք շատ նուրբ պետք է լինենք մեր դիրքորոշումների մեջ, քանի որ իմ պատկերացումներով այսօր առանց այն էլ լարված, սոցիալ-տնտեսական ծանր վիճակում են մեր քաղաքացիները, անթույլատրելի է այն, ինչ կատարվում է, դա կշարունակվի, եթե կոնկրետ անձինք չբացահայտվեն ու պատժվեն»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը չի կարծում, որ դա այն շարժիչ ուժն է, որ պետք է փոխի քաղաքական դիրքորոշումը. «Բոլոր դեպքերում դա քաղաքական համակարգի առողջացման լավագույն ճանապարհը չեմ կարծում, որ կարող է լինել: ինչու, որովհետեւ եթե երկրում անհրաժեշտ է հիմնարար, արմատական փոփոխություններ, իսկ այդպիսին անհրաժեշտ է եւ հասարակությունն ինքն է պահանջում, նշանակում է, որ քաղաքական լուծում պետք է տրվի այս հարցին»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728