Լրահոս
Օրվա լրահոսը

Թող օրենքով արգելեն ուսուցիչներին կուսակցական լինել. «Հրապարակ»

Փետրվար 12,2015 10:12

Գործող իշխանությունների վերարտադրման գործում լուրջ ներդրում ունեն հատկապես կրթական օջախներն ու դրանց աշխատակիցները, իսկ տնօրենների մեծ մասը ՀՀԿ անդամ է: Սրանում ի «մեղքը», բայց միանգամայն դրական իմաստով, տեսնում է նաեւ ԿԳ նախարարը, քանզի ինքը շատ ուրախ է, որ նաեւ իր «աշխատանքի արդյունքում արժանահավատ դարձնելով իր կուսակցությունը»՝ դրդել է իր ոլորտի աշխատակիցներին ընտրել հենց իր ներկայացրած կուսակցության կրծքանշանը։

Իսկ ի՞նչ լավ բան կա, որ ուսուցիչներն ու տնօրեններն ակտիվորեն զբաղվում են ՀՀԿ քարոզչությամբ ու ընտրակեղծարարությամբ։ Աշոտյանն այստեղ հղում է տալիս օրենքին, որ ուսուցիչներն իրավունք ունեն լինել նաեւ քաղաքական կուսակցությունների անդամներ։

Իսկ թե երբ վերջ կգա կրթական հաստատություններում համատարած կուսակցականացմանը (մեծ մասամբ՝ ՀՀԿ-ացմանը), Աշոտյանն ասում է. ուրախ է, որ իր կուսակցությունը վայելում է վստահություն հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ կրթության ոլորտի աշխատողների մոտ։ «Բռնանալ այլոց քաղաքական իրավունքների վրա, սա անթույլատրելի է։ Ուրիշ բան է, երբ որ մեր ընդդիմադիր, ենթադրենք, կուսակցությունները նույն սահմանադրական բարեփոխումների փաթեթի ժամանակ, իրավական այլ քննարկումների ժամանակ առաջ քաշեն այս խնդրի իրավական կարգավորման ձեւը. Սահմանադրությամբ արգելել կրթության ոլորտի աշխատողներին՝ լինել կուսակցական, ինչպես, օրինակ, դատախազությունն է կամ ոստիկանությունը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728