Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան խզել է պայմանագիրը այդ երկրի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Դոխոյանի հետ այն բանի համար, որ 2014 թվականին Նորվեգիայում անցկացված համաշխարհային օլիմպիադայում վարկանիշային առաջատար թիմը մրցանակային տեղ չի զբաղեցրել:
ՌՇՖ-ի որոշմամբ 2015 թվականին կայանալիք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին հավաքականը նախապատրաստելու առաջարկ է արվել գրոսմայստերներ Ալեքսանդր Մոտիլյովին եւ Վլադիմիր Պոտկինին:
Աշխարհի թիմային առաջնությունը անցկացվելու է ապրիլին՝ Հայաստանում, Եվրոպայինը նոյեմբերին՝ Իսլանդիայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ chess.news.ru-ի