Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հակառակորդներ չկան

Փետրվար 12,2015 10:03

Վերջերս մի քանի կայքերում կարդացի միեւնույն տեղեկատվությունը, որը սկսվում էր հետեւյալ բառերով՝ «ի հեճուկս ֆեյքերի և նրանց տերերի, ինչպես նաև մանր-մունր թերթոնների և կայքերի»: Կարեւոր չէ, թե ինչի մասին է խոսքը, կարեւոր է, որ լուրը սկսվում է «ի հեճուկս»-ով, ինչն առնվազն շեղում է ուշադրությունը տեղեկատվության բովանդակությունից, իսկ հաճախ նաեւ՝ «սուզում է» մարդկանց անիմաստ վեճերի մեջ: Բացի դրանից՝ եթե դու ինչ-որ բան հայտնում ես «ի հեճուկս», ուրեմն դու բացարձակ անտարբեր չես նրանց նկատմամբ, ում փորձում ես հակադարձել, եւ նրանց ամենեւին էլ «մանր-մունր» չես համարում: Եվ վերջապես՝ ընթերցողը կարող է չիմանալ՝ ի հեճուկս ո՞ր պնդումների ես դու որոշել հրապարակել այս կամ այն լուրը:

Լրատվական դաշտում դա սովորական բան է. պաշտոնյան կամ կուսակցապետը հրահանգում է իր ենթակա PR կառույցին կամ անմիջապես լրատվամիջոցներին՝ «հլը մի հատ լավ քլնգեք սրանց», եւ այդտեղից ծնվում է տեքստը, որտեղ բացի դրականից՝ կա նաեւ բացասական շարադրանք: Օրինակ՝ «A-ն հավասար չէ B-ի (դրական պնդում): Բայց կան որոշ սխալ մարդիկ, որոնք իրենց տերերի պատվերով բարբաջում են, թե А-ն հավասար է B-ի (բացասական պնդում)»: Չնայած պարզ է, որ առաջին մասը որպես ասելիք միանգամայն բավարար է:

Բայց «ի հեճուկս»-ի տրամաբանությամբ հաճախ առաջնորդվում է ոչ միայն լրատվական դաշտը: 90-ականներին հաճախ եմ լսել իշխանության ներկայացուցիչներից՝ «ի հեճուկս ընդդիմության՝ մենք կկայացնենք մեր պետականությունը»: Վստահ եմ, որ այդ մտածելակերպը սխալ է՝ պետությունը պետք է կայացնեն բոլոր քաղաքացիները՝ անկախ իրենց հայացքներից: Ավելին, դա հնարավոր է անել միայն այդ տարբեր մտածող մարդկանց ջանքերը համադրելով: Եթե, իհարկե, խոսքը ժողովրդավարական պետության մասին է, իսկ այլ ճանապարհ ես, ճիշտն ասած, չեմ տեսնում: Գուցե մենք առայժմ չենք կառուցել մեր երազած պետությունը հենց այն պատճառով, որ հաճախ գործել ենք ի հեճուկս իրար, իրար «ինադու»:

Ահա թե ինչու եմ ես կարծում, որ ներքին կյանքում՝ քաղաքականության մեջ եւ բիզնեսում հակառակորդներ չպիտի լինեն՝ հակառակորդը գտնվում է մեր սահմանից այնկողմ, եւ ցանկացած ոտնձգության դեպքում մենք պարտավոր ենք նրան ոչնչացնել: Իսկ Հայաստանի ներսում կան միայն մրցակիցներ, որոնք ոչ միայն իրար չեն խանգարում, այլեւ փոխլրացնում են միմյանց:

«Ի հեճուկս» տրամաբանության արդյունքում ոչ մի լավ բան չի ծնվում: Ծնվում են վեճեր, հակամարտություններ, պատերազմներ: Այդ տրամաբանության հիմքում ընկած է հոգեպես անհավասարակշիռ մարդկանց մոլորությունը, համաձայն որի՝ կյանքը պայքար է ինչ-որ բարիքների համար, եւ եթե այդ բարիքը չի հասել ձեզ, ապա կհասնի ձեր հակառակորդին: Այդ դեպքում ձեր քայլերն ուղղվում են ոչ թե հանուն այդ բարիքի, այլ ի հեճուկս ձեր հակառակորդի:

Այնինչ, ինչպես ասում էր Մահաթմա Գանդին, ապրելու միակ եղանակը ուրիշին ապրելու հնարավորություն տալն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    1. Հայաստանում հակառակորդներ չկան, քանի որ՝ Մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ… կարծիք:
    2.<> Ինչպես հասկացա, ակնարկն ուղղված է իշխանությունը զավթածներին հակառակորդ անվանողներին, որ մեր հալալ-զուլալ ղեկավարությանը ապրելու հնարավորություն չեն տալիս, թե՞ հակառակը, թե՞ յուրաքանչյուրը թող հասկանա ըստ իր կեցության և գիտակցության:

    • Թրավիս says:

      աբեր,

      այս երկրում, ներառյալ Արցախում, ընտրություններ եղե՞լ են, թէ ոչ…

      հասկանում եմ՝ ժողովուրդը խաբելով են քվեներ հաւաքում, փողի ուժով են քվեներ ապահովում, հենց, սենց, վայ, վույ. մի քանի տոկոս ել ասենք խարդախություն է կատարվում, լաւ (որ բան չի փոխում, թուաբանական մեծամասնության).

      իսկ ուրիշ ո՞րմէկ երկրում կարծում էք որ տարբեր են ընտրությունները, «ժողովրդարությունը»…

      խօսում եւ վերաբերվում էք՝ յաւերժական արբունքից տառապող, տեւապէս անհանգիստ ու խռոված, պատանիների նման

      • Մարգար Մախսուդյան says:

        աբերիկ, արևմտահայրենը քեզ ի՞նչ վատություն ա արել, որ էդ օրն ես գցել, թե՞ կարծում ես, որ Կանադան փոխարինեցիր Գանատայով, խոսքերդ հավաստի դարձան, դա էլ քեզ քիչ թվաց՝ քեզ բազմապատկեցիր երկուսով, որ ի՞նչ անես: Ինչ ուզում ես արա՝ ֆեյքը կիլոմետրից ա երևում:
        Սա իմ միակ արձագանքն է լինելու:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Հ.Գ.
    Ակնարկ ասելով նկատի ունեի հոդվածի վերջին պարբերությունը, որը չգիտեմ թե ինչու չի տպագրվել, հնարավոր է՝ ծրագրային թերություն է:
    = Այնինչ, ինչպես ասում էր Մահաթմա Գանդին, ապրելու միակ եղանակը ուրիշին ապրելու հնարավորություն տալն է:=

  3. Լավատես says:

    Ռազմավարական հարցերում բոլոր քաղաքացիները, կուսակցությունները, գործող կառավարությունը պետք է լինեն միակարծիք եւ գործեն այդ ռազմավարության իրագործման համար: Ովքեր դեմ են ընդունված ռազմավարությանը եւ հակազդում են ընդունված ռազմավարության իրագործմանը՝ դրանք կոչվում են հակառակորդ, թշնամի ու նման բաներ:
    Մարտավարական հարցերում տարաձայնությունը բնական եւ անհրաժեշտ երեւույթ է եւ մրցակցություն է գնում՝ ո՞վ ավելի լավ ճանապարհ կառաջարկի ընդունված ռազմավարությունն իրականացնելու գործում:
    Մեզ անհրաժեշտ է հստակեցնել՝ ո՞րն է մեր ռազմավարությունը եւ միավորել մեր ցանկությունները այն իրականություն դարձնելու համար:

  4. մարդ says:

    Մրցակիցներ կամ հակառակորդներ , էությունը նույն է գործելակերպը տարբեր. Բառախաղ եք տալիս.

  5. Hayk says:

    Երբ լրագրողին դրսից վարձատրում են ու պատվիրում—-գրեք միայն վատը, ամեն օր, ամեն ժամ, (բայց խորամանկորեն), որ ժողովուրդը հիասթափվի, որ երկիրը դատարկվի,էդ լրագրողը դառնում է հազար անգամ ավելի թշնամի,քան դրսի թշնամին է: Չգիտեիք, պ. Աբրահամյան?? Ինչ եք կարծում, քանի էդպիսի լրագրող կա մեր փոքր երկրում?? Անունները չգիտեք?? Էն էլ ոոոոնց գիտեք:Եվ նրանք ոչ մի արդարանալու իրավունք չունեն, քանզի երկրին ՀՍԿԱՅԱԿԱՆ վնաս են հասցնում:

  6. gib.gibindus says:

    Ինչքան հասկանում եմ, Շեռժիկն ու Գագուլիկը արդեն հակառակորդ են`քաղաքահայկականով-սապեռնիկ: Բայց դա էլ ջհանդամը: Այդ երկուսի խելացի ելույթները լրիվ անիմաստ դարձրին մերօրյա հայկական ժուռնալիստկայի (լրագրողության) կառկառուն գործիչների ջրաշատ և բավանդակավսեմ ելույթները: Այ իսկական հակառակորդները` ՇեռժաԳագուլիկը մի կողմից և ամբողջ հայկական ժուռնալիստիկան մյուս: Դե դավայ, տղեք, հիմա առանց հերթ`ով ինչ կարա: Բեսպրեդել ա:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728