Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԺ աշխատանքների բոյկոտի հարցը դեռ չի քննարկվում

Փետրվար 12,2015 18:00

«Այդ հարցով դեռ չեն դիմել, դեռ խորհրդակցություն չի եղել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ պատասխանելով հարցին՝ եռյակում արդեն սկսվե՞լ են խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու շուրջ քննարկումները: Հիշեցնենք. նախօրեին ի պաշտպանություն ԲՀԿ քաղխորհրդի ծեծված անդամ Արտակ Խաչատրյանի բողոքի ակցիայի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն եռյակում կքննարկի խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու հարցը, եթե Արտակ Խաչատրյանի գործը շուտափույթ եւ արդարացի լուծում չստանա:

Ռուբեն Հակոբյանն այն կարծիքին է, որ ոչ միայն եռյակը, այլեւ խորհրդարանական ձեւաչափով միավորված բոլոր ուժերը պետք է համարժեք գնահատական տան այն ամենին, ինչ որ կատարվում է պետության մեջ: Այդ գնահատականը կլինի բոյկոտի, թե այլ տեսքով՝ դեռ կորոշեն: «Ես կիսում եմ մեր ընկերների մտահոգությունը եւ կարծում եմ, որ ոչ իշխանական ուժերը պիտի համարժեք պատասխան տան»,- առայժմ իր անձնական տեսակետը բարձրաձայնեց Ռուբեն Հակոբյանը:

«Առավոտ» օրաթերթ
11.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728