Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատարմագրում երեք տարի ժամկետով

Փետրվար 12,2015 14:30

Փորձաքննությունների ազգային բյուրոյում ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ երկակի եւ ռազմական նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների (արտադրանքի) սերտիֆիկացման մարմին:

2014թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում ավարտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված սերտիֆիկացման մարմին ստեղծելու հետ կապված աշխատանքները, որոնց նպատակն է եղել իրականացնել երկակի նշանակության ապրանքների, երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքների փորձաքննություններ: «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից փաստաթղթային փորձաքննության եւ գնահատման աշխատանքների արդյունքում Հավատարմագրման խորհրդի վերջնական որոշմամբ 08.12.2014թ.-ին կազմակերպությունը ստացել է հավատարմագրում երեք տարի ժամկետով, որը հավաստում է, որ վերոնշված հավատարմագրված սերտիֆիկացման մարմինը համապատասխանում է ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 «Համապատասխանության գնահատում. Արտադրանքի, գործընթացների եւ ծառայությունների սերտիֆիկացման մարմիններին ներկայացվող պահանջներ»-ին եւ կարող է արտահանման վերահսկողության ոլորտում իրականացնել երկակի եւ ռազմական նշանակության ապրանքների փորձաքննություն:

Փորձաքննությունների ազգային բյուրոն փորձագիտական ոլորտում Հայաստանի Հանրապետությունում խոշորագույն բազմապրոֆիլ կառույց է եւ ներկայումս իրականացնում է դատական եւ ոչ դատական փորձաքննություններ 28 փորձագիտական տեսակների շրջանակներում՝ արդեն իսկ շուրջ 122 փորձագիտական ենթատեսակներով եւ տեխնոլոգիական ուղղություններով:

Երկակի եւ ռազմական նշանակության ապրանքների փորձաքննության սերտիֆիկացման մարմինը, ունենալով փորձառու մասնագետներ, ի վիճակի է իրականացնել պատշաճ որակի փորձաքննություններ տվյալ ոլորտներում: Վերը նշված հանգամանքների համադրումը հնարավորություն է տալիս զգալիորեն արագացնել արտահանման վերահսկողության գործընթացը:

Կազմակերպությունում երկակի եւ ռազմական նշանակության ապրանքների փորձաքննության սերտիֆիկացման մարմինը կարող է իրական օգություն ցուցաբերել հայկական եւ արտասահմանյան արտահանողներին եւ ներմուծողներին, որոնք իրականացնում են արտաքին առեւտրային գործողություններ վերահսկվող արտադրանքների հետ:

ԼԱՆԱ ՄՇԵՑՅԱՆ

Փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի հետ կապերի պատասխանատու

«Առավոտ» օրաթերթ
11.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728