Լրահոս
Օրվա լրահոսը

Պարի պետականը հանդես կգա գերխիտ գրաֆիկով

Փետրվար 12,2015 13:30

Տասնամյակներ շարունակ հայ մշակույթը աշխարհին ներկայացել է իր այցեքարտերով՝ խաչքարերից մինչեւ շարականներ, մանրանկարչություն ու դուդուկ, Կոմիտաս, Խաչատրյան, Սարյան, Գոհար Գասպարյան, Սվետլանա Նավասարդյան, Կոմիտասի անվան լարային քառյակ: Իբրեւ այցեքարտ եւ պատվանուն (բրենդ) է հանդես գալիս նաեւ Հայաստանի պարի պետական անսամբլը:

Erik_chanchuryan

«Առավոտի» հետ զրույցում Պարի պետականի տնօրեն Էրիկ Չանչուրյանը (լուսանկարում) նշեց, որ կոլեկտիվը ի սկզբանե աշխարհի տարբեր հեղինակավոր բեմերում պարի լեզվով պրոպագանդել է մեր լեգենդներն ու ասքերը, որոնք ազգի յուրօրինակ տարեգրությունն են ու արտահայտում են նրա անցյալը, ներկան, մաքառումները, երազանքներն ու ձգտումները: Մեր զրուցակիցը նշեց, որ այս տարվա երեւանյան առաջին համերգը կկայանա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, փետրվարի 27-ին, այնուհետեւ Պարի պետականին տարվա ընթացքում սպասվում է հյուրախաղերով խիտ գրաֆիկ՝ Արաբական Էմիրություններ, Գերմանիա, Իսպանիա եւ այլն: Պարոն Չանչուրյանը հավաստիացրեց, որ խիտ գրաֆիկը վերաբերում է նաեւ հայաստանյան մարզերում՝ անսամբլի համերգներին:

«Մեր անսամբլի գլխավոր բալետմայստեր Ասատուր Կարապետյանը մտահղացում ունի համերգային ծրագրերում ընդգրկել ոչ միայն պարային համարներ, այլեւ մինի պարային պատմություններ՝ ներկայացումների տեսքով»,- հայտնեց Էրիկ Չանչուրյանը:
Պարի պետականի տնօրենը հիշեց անցյալ տարի Արցախում կայացած ազատ մուտքով համերգը. «Ի՜նչ ոգեւորություն էր տիրում… Չի բացառվում, որ նման համերգներ ունենանք նաեւ արտերկրյա ուղեւորությունների ժամանակ: Նպատակը օտարներին հայի տեսակը ներկայացնելն է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728