Խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագիծ: Ամենայն հավանականությամբ, այն կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ:
Հայտարարությանը կցված է նաեւ չորս էջից բաղկացած հիմնավորում , որում, մասնավորաբար ասված է. «1948 թ. ՄԱԿ-ը ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, որում հստակ նշված են այն չափանիշները, որոնց համաձայն իրականացվող քաղաքականությունը որակավորվում է որպես ցեղասպանություն:
Հիմնվելով այդ կոնվենցիայի վրա՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars) 2007թ. որոշում ընդունեց, որտեղ նշվում էր, որ «1914-1923թթ. Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնությունների՝ հայերի, ասորիների, Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների դեմ տարվող քաղաքականությունը հանդիսանում էր ցեղասպանություն»:
Նախագծի հեղինակները խորհրդարանական բոլոր խմբակցություններից են: ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Սահակյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հերմինե Նաղդալյանը, Մարգարիտ Եսայանը, Արփինե Հովհաննիսյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Ալեքսանդր Արզումանյանը, «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը, ԲՀԿ-ից Գուրգեն Արսենյանը, ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերնագրից տպաւորութիւն է առաջանում, թէ քվէարկութեան ելքն արդէն կանխորոշուած է:
Վերջապես: