Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանը մեզ հետ զրույցում դեմ էր արտահայտվել,որ ֆուտբոլի Ադրբեջանի պատանեկան հավաքականում հանդես եկած Շամիլ Կուրբանովը հրավիրվել է «Ուլիս»: Դրանից հետո «Ուլիսը» հրաժարվեց այդ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել: Ադրբեջանական vesti.az ինտերնետային կայքը անդրադառնալով այդ հարցում Սամվել Բեգլարյանի վերաբերմունքին, զարմացել էր, որ հայերը զայրանում են ,երբ Ադրբեջանի հավաքականում հանդես եկած ֆուտբոլիստը հրավիրվում է հայկական ակումբ, սակայն նշելով հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ հանգիստ են ընդունում այն, որ հայկական թիմերն ուսումնամարզական հավաքներն անցկացնում են Թուրքիայում: Այս առնչությամբ հարցրինք Ս. Բեգլարյանի կարծիքը:
Նա ասաց. « Այդ կերպ հայկական ակումբները ամրապնդում են Թուրքիայի տնտեսությունը, նրանք այդ փողերով զենք են գնում, այն տրամադրում են իրենց եղբայր Ադրբեջանին, որը սահմանին մեզ համար խնդիրներ է ստեղծում: Ինչ վերաբերում է մեր թիմերի Անթալիայում ուսումնամարզական հավաքներին: Դա ողբերգություն է մեզ համար: Առավել եւս ,որ մենք գտնվում ենք այնպիսի գոտում,որտեղից հեռու չեն Միջերկրական ծովը, Կիպրոսը, Իսպանիան, Բուլղարիան,Սոչին, որտեղ հրաշալի մարզաբազաներ կան: Մեր թիմերից մի մասն արդեն իրենց հավաքներն անցկացնում են Սոչիում: Կիպրոսի, Իսպանիայի, Բուլղարիայի մարզաբազաները ոչ մի բանով չեն զիջում թուրքական մարզաբազաներին: Առավել եւս թե Կիպրոսը, թե Բուլղարիան, թե Իսպանիան ֆուտբոլային ավանդույթների, ֆուտբոլի զարգացման տեսանկյունից գերազանցում են Թուրքիային: Իսկ ամենավտանգավորը,ամենավատը, չի կարելի մեր փողերը մսխել Թուրքիայում: Այսօր ակումբները պատկանում են անհատ մարդկանց, նրանց սեփականությունն են: Այդ նույնն է, թե մարդ ինչքանո՞վ է բարոյական համարում, որ իր ընտանիքով գնում է հանգստանալու Անթալիայում: Նա ո՞նց է ձերբազատվում այն հիշողությունից, որ Անթալիան մեր Կիլիկիան է: Ո՞նց է գնում, այնտեղ փող վճարում, նա գիտի՝ ընդամենը ժամեր, օրեր հետո իր վճարած փողը զենքի տեսքով սպառնալիք է դառնում Հայաստանի համար»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Անթալիան (յունարէն Αττάλεια), որ հայերէն կոչւում է ԱՏՏԱ՛ԼԻԱ, ամենեւին էլ Կիլիկիա չէ, այլ Պամփիւլիայի (Παμφυλία, Pamphylia Secunda) մաս էր կազմում: Յանուն արդարութեան պիտի նշեմ, որ այդ մարզում, ի թիւս այլոց, կիլիկեցի ներգաղթեալներ էլ էին բնակւում:
– – – – – – –
Լաւ, Թուրքիոյ տնտեսութիւնը չենք զարգացնում, բայց արի ու տես, որ Ադրբեջանը զէնք է գնում նաեւ այլ երկրներից: Տեսնես, այդ ո՞ր «դաւաճան» երկիրն է դրանց զէնք վաճառում 🙂
Ճիշտ են անում: Ես բոլոր հայերին խորհուրդ եմ տալիս Ռուսաստան գնալու փոխարեն Թուրքիա գնալ (հատկապես Արևմտյան Հայաստան): Գնացեք, որ թուրքը տեսնի,որ հայի ոտքը այդ հողերին դեռ կպնում է: Ռուսերենի փոխարեն թուրքերեն սովորեք: Հայը թուրքի՛ հետ բան ունի կիսելու,այլ ոչ ռուսի (որի հետ նույնիսկ սահման չունի):
Միանգամայն համաձայն եմ Սամնելի հետ: Մեր Հայաստանցի շատ Հայեր մեկնում են թուրքիա ընտանիքով հանգիստ անցկացնելու, շատ ու շատերը գնում են թուրքական հագուստներ, սնունդ, ինչէ թե էժան է. Արտասահմանում ապրող ոչ մի Հայ իրեն երբեք թույլ չի տա թուրթական որէվիցե իր առնի, նույնիս եթե դա շատ էժան է.