Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կարող եմ միայն գլուխս կախ իմ գործն անել». Եղիշե Պետրոսյան

Փետրվար 11,2015 20:55

«Ինչ-որ քաոսային իրավիճակում ենք հայտնվել բոլոր ասպարեզներում, շունն իր տիրոջը չի ճանաչում, ամենաթողության մթնոլորտ է, ու այս համատեքստում ժողովուրդը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, որոշումներ կայացնել: Անգրագետ ինֆորմացիան ամեն տեղից անընդհատ թափվում է ժողովրդի գլխին: Լրատվական ամբողջ դաշտը կրիմինալ խռոնիկա է դարձել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց երգիչ, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:

Քաղաքականության մեջ, ըստ նրա, ընդհանրապես անհասկանալի բաներ են կատարվում. «Ես՝ որպես քաղաքացի, չեմ կարողանում կողմնորոշվել, թե որ ուժին կարող եմ վստահել: Դա ինձնից չէ: Խելքս էլ, անալիտիկ մտածողությունս էլ տեղն է, բայց այսպիսի շիլաշփոթ իրավիճակում չեմ կարողանում կողմնորոշվել: Չկա մի այնպիսի ուժ, որին կհամակրեմ, չեմ տեսնում նաև լիդերի, որին կվստահեմ, և այս պարագայում ես կարող եմ միայն գլուխս կախ իմ գործն անել»,- ասում է Ե. Պետրոսյանը:

Հարցին, թե ինչու նման դժվարին իրավիճակներում մտավորականության ձայնը լսելի չէ, Ե. Պետրոսյանը պատասխանեց. «Ինձ՝ որպես մտավորականի, Մշակույթի նախարարության ժողովներին չեն հրավիրում, որովհետև իրենք ունեն իրենց մտավորականներին, կուսակցություններն էլ՝ իրենց: Բարեբախտաբար թե դժբախտաբար, ես այդ շրջանակներում չեմ: Երևի, ժամանակին նկատել են, որ հեշտ ուղղորդվողներից չեմ»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. DELEA ORGANIZACION says:

    Ներկայիս քաղաքակրթությունը հայտնվել է համակարգային ճգնաժամի մեջ: Այդ ճգնաժամը ցույց է տալիս, որ մարդկությունն անցում է կատարում դեպի մեկ այլ քաղաքակրթություն:Նման ճգնաժամերը կարող է լինել ինչպես վտանգավոր ու տխուր, ինչպես ներկա նախագահի օրոք, այնպես էլ խաղաղ ու արդյունավետ,այնպես ինչպես հաջորդ նախագահի օրոք:Բռնություն կատարողներին հանցագործների խումբ ենք համարում:
    Իշխանությունը ակնհայտ բաց տեռոր է սկսել քաղաքացիների նկատմամբ:
    Րաֆֆիի ժամանակ ժողովուրդն այդպես չի կանգնել: Կանգնել է, ասենք, մի 30-40 հազար: Դա ամբողջ ժողովուրդը չի: Ազգը պետք է կանգնի որ ցույց տա իր ուժը եթե ոչ այսօր, ապա քանի գնա Հայաստանի վիճակը ավելի կվատանա:
    Եթե մենք հիմա տեսնում ենք, պարոն Ծառուկյանի քարոզը, ապա շատ լավ հասկանում ենք, թե ո՞ւր է տանում գործը եւ մեր կուսակցությունը ամեն ինչ կանի, որ դա չհաջողվի կամ ել ազգովի կխնդրենք որ նա շարուակի իր բիզնեսը ի հօգոտ մեր ազգի:Եվ քանի որ այսօր հասունացել է գործողություններ անելու պահը, ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կոչ եմ անում ամողջ Հայությանը, անհատին, ընդդիմադիր քաղաքական ուժերին, բոլորին,բոլորին,բոլորին միավորվել՝ եւս մեկ հաղթանակ տանելու նպատակով:
    Համաժողովրդական շարժումը հենց դրա համար է նախատեսված, որ բոլոր տարածքներում իրազեկենք, ժողովրդին ոտքի հանենք, ժողովրդին լսենք, իրենց կարծիքը, իրենց ցավուդարդը ներկայացնենք ու համախմբենք: Այսօր համախմբված է արդեն ժողովուրդը: Չկա մեկը, որ իշխանափոխություն չուզի: Ճիշտ է, վախից չեն խոսում, բայց բոլորն էլ ցանկանում են, բոլորն էլ պատրաստ են, քանի որ էլ տեղ չկա դիմանալու կամ դիմակայելու: Հասել է արդեն վերջը:
    Երկրում տիրող անորոշության, անարդարության ձեւավորված ավանդույթի, տնտեսական խայտառակ վիճակի, արտագաղթի միակ մեղավորը երկրի քաղաքական ղեկավարությունն է, իր բոլոր ենթակառուցվածքներով: Անգրագետ ինֆորմացիան ամեն տեղից անընդհատ թափվում է մերժողովրդի գլխին,այն որ որոշ մարդիկ Հիմնադիր խորհրդարանի «100-ամյակն՝ առանց ռեժիմի» կարգախոսը պատկերացնում են որ օգտագործում են պահը:Դա այդպես չե,այնքան է պահը սրացել որ դա կարող է լինի եվ որը շատ հնարավոր է Մարտի 1-ին:Ապրիլի Ձ4-ը առանց ռեժիմի դա մեր ազգի ցանկությունն է որ այդ պղծված իշխանավորները իրեց կեղտոտ ձեռքներով ծաղիկ չդնեն եղեռնի զոհվազծների հիշատակին,նրանց ձեռքերը դեռ չի չորացել մեր ժողովրդի արյունից,որոնք ձեռք են բարձրացնոմ մեր հերոսնեի վրա: Մեր ազատմարտիկը անկախ իր կամքից ժամանակն դուրս են եկել մեր թշնամու դեմ ու այսօր նորից արյուն է կորցնում, այդ կաավարության հրամանով:Ապրիլի 24-ը առանց ռեժիմի, դա է ինելու մեր վերջին պատասխանը, ուրեմն բոլորս մի մարդու նման միանում ենք Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիական բանակին:Իչպես՞ քանդվեցինք Կոմունիստական համակարգը առանց արյունահեղությո՞ւն: Ժողովուրդը ոտքի կանգնեց ու պահանջեց, կոմունիստներն էլ հրաժարվեցին, օրհասական է պահը որ ազգովի վերջացնենք մեր կիստ գործը:
    Առաջ դեպի մեր երազած Հայաստանը, առանց բռնապետի:
    10 Փետրվարի 2015 թ.,Բարսելոնա, ԻՍՊԱՆԻԱ ԿԵՑՑԵ՛ ԱՐՈՐԴԻՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ —————————————————————– Ներկայիս քաղաքակրթությունը հայտնվել է համակարգային ճգնաժամի մեջ: Այդ ճգնաժամը ցույց է տալիս, որ մարդկությունն անցում է կատարում դեպի մեկ այլ քաղաքակրթություն:Նման ճգնաժամերը կարող է լինել ինչպես վտանգավոր ու տխուր, ինչպես ներկա նախագահի օրոք, այնպես էլ խաղաղ ու արդյունավետ,այնպես ինչպես հաջորդ նախագահի օրոք:Բռնություն կատարողներին հանցագործների խումբ ենք համարում: Իշխանությունը ակնհայտ բաց տեռոր է սկսել քաղաքացիների նկատմամբ: Րաֆֆիի ժամանակ ժողովուրդն այդպես չի կանգնել: Կանգնել է, ասենք, մի 30-40 հազար: Դա ամբողջ ժողովուրդը չի: Ազգը պետք է կանգնի որ ցույց տա իր ուժը եթե ոչ այսօր, ապա քանի գնա Հայաստանի վիճակը ավելի կվատանա: Եթե մենք հիմա տեսնում ենք, պարոն Ծառուկյանի քարոզը, ապա շատ լավ հասկանում ենք, թե ո՞ւր է տանում գործը եւ մեր կուսակցությունը ամեն ինչ կանի, որ դա չհաջողվի կամ ել ազգովի կխնդրենք որ նա շարուակի իր բիզնեսը ի հօգոտ մեր ազգի:Եվ քանի որ այսօր հասունացել է գործողություններ անելու պահը, ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կոչ եմ անում ամողջ Հայությանը, անհատին, ընդդիմադիր քաղաքական ուժերին, բոլորին,բոլորին,բոլորին միավորվել՝ եւս մեկ հաղթանակ տանելու նպատակով: Համաժողովրդական շարժումը հենց դրա համար է նախատեսված, որ բոլոր տարածքներում իրազեկենք, ժողովրդին ոտքի հանենք, ժողովրդին լսենք, իրենց կարծիքը, իրենց ցավուդարդը ներկայացնենք ու համախմբենք: Այսօր համախմբված է արդեն ժողովուրդը: Չկա մեկը, որ իշխանափոխություն չուզի: Ճիշտ է, վախից չեն խոսում, բայց բոլորն էլ ցանկանում են, բոլորն էլ պատրաստ են, քանի որ էլ տեղ չկա դիմանալու կամ դիմակայելու: Հասել է արդեն վերջը: Երկրում տիրող անորոշության, անարդարության ձեւավորված ավանդույթի, տնտեսական խայտառակ վիճակի, արտագաղթի միակ մեղավորը երկրի քաղաքական ղեկավարությունն է, իր բոլոր ենթակառուցվածքներով: Անգրագետ ինֆորմացիան ամեն տեղից անընդհատ թափվում է մերժողովրդի գլխին,այն որ որոշ մարդիկ Հիմնադիր խորհրդարանի «100-ամյակն՝ առանց ռեժիմի» կարգախոսը պատկերացնում են որ օգտագործում են պահը:Դա այդպես չե,այնքան է պահը սրացել որ դա կարող է լինի եվ որը շատ հնարավոր է Մարտի 1-ին:Ապրիլի Ձ4-ը առանց ռեժիմի դա մեր ազգի ցանկությունն է որ այդ պղծված իշխանավորները իրեց կեղտոտ ձեռքներով ծաղիկ չդնեն եղեռնի զոհվազծների հիշատակին,նրանց ձեռքերը դեռ չի չորացել մեր ժողովրդի արյունից,որոնք ձեռք են բարձրացնոմ մեր հերոսնեի վրա: Մեր ազատմարտիկը անկախ իր կամքից ժամանակն դուրս են եկել մեր թշնամու դեմ ու այսօր նորից արյուն է կորցնում, այդ կաավարության հրամանով:Ապրիլի 24-ը առանց ռեժիմի, դա է ինելու մեր վերջին պատասխանը, ուրեմն բոլորս մի մարդու նման միանում ենք Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիական բանակին:Իչպես՞ քանդվեցինք Կոմունիստական համակարգը առանց արյունահեղությո՞ւն: Ժողովուրդը ոտքի կանգնեց ու պահանջեց, կոմունիստներն էլ հրաժարվեցին, օրհասական է պահը որ ազգովի վերջացնենք մեր կիստ գործը: Առաջ դեպի մեր երազած Հայաստանը, առանց բռնապետի:

  2. Seyran says:

    Դուք ձեր գրածից բան հասկանում? եք,ես չհասկացա:Բացի դրանից,ինչ? Բարսելոնա,ինչ? Իսպանիա,ինչ գործ ունեք դուք Հայաստանի հետ:Գնացել եք Իսպանիա,ապրեք ձեզ համար ժողովրդավարական պետությունւմ,թե? այդտեղ ել չեք կայացել:Հեռվից հեշտ է խորհուրդներ տալ,եկեք Հայաստան և ժողովրդին առաջնորդեք դեպի ձեր ներկայացրած /երազած/ հասարակարգը:Թե չէ,դրսից խորհուրդ տվողներ,հրահրողներ շատ ունենք…:Հա.մի բան ել,դուք եվրոպաներում չեք կարողացել ապաստան կամ քաղաքացիություն ստանալ,որովհետև ձեզ ասում են դուք հայրենիք ունեք,գնացեք ձեր հայրենիքում ապրեք:Իսկ եթե այդ հայրենիքում խառնաշփոթ լինի,քաղաքացիական պատերազմ,պատերազմ հարևանների հետ,Հայաստան հանրապետություն այլևս չլինի,ձեզ չեն կարող ասել վերադարձեք ձեր երկիր և ապաստան կտան…Այդ? եք ուզում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728