«Գյումրիում տեղի ունեցածը շատ խորը հետք է թողնելու մեր պատմության մեջ և մարդկանց վրա: Սա հանգեցնելու է ռուսների հետ հարաբերությունների վերանայման: Ինչպե՞ս են կերել այդ 19-ամյա տղայի ուղեղը, ի՞նչ քարոզչություն է տարվել ռուսական կողմից, որ ջուր խմելու համար մի ամբողջ ընտանիք սպաներ: Ռուսներին հայերի նկատմամբ գերարհամարհական վերաբերմունքով են դաստիարակում: Դրա համար էլ մի երիտասարդ զինվոր հենց այնպես, ուղղակի ոջիլի տեղ դնելով հայերին, ոչնչացրեց մի ողջ ընտանիքի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Հանրային խորհրդի անդամ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:
Նրա կարծիքով՝ մարդկանց տարիներ շարունակ այնքան են հիմարացրել, որ այս ամենից հետո էլ որոշ մարդիկ ուզում են Ռուսաստանին որպես մեր մեծ բարեկամ ներկայացնել:
«Ի՞նչ իրավիճակ է ռուսական ռազմաբազայում, եթե մեկը կարող է այնտեղից դուրս գալ և հենց այնպես մարդ սպանել:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողով է հրավիրում: Այսինքն՝ Հայաստանի համար առաջին կամ գոնե երկրորդ քաղաքական ուժը լինելու հայտ է ներկայացնում: Բայց ես երբեք չեմ լսել, որ ԲՀԿ-ն պաշտոնապես պահանջի, որ Գյումրիում կատարված դեպքի քննությունը Հայաստանում ընթանա: Դա չեն համարձակվում պահանջել, բայց համարձակվում են առաջին քաղաքական ուժը դառնալու հայտ ներկայացնել»,- նշեց Ա. Սադոյանը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ռուսները արհամարհում են հայերին
կարող է. հաւանական է.
սակայն մի պահ ել մենք մեզ հարց տանք թէ արդյոք՝ խի՞
ինչո՞ւ է այդպէս
յետոյ մի հատ ել նայինք թէ, ներազգային գետնի վրայ, ինչպիսի վիճակում էք, եւ արդէն կ’ունենանք մեր պատասխանը
նայեցէք թէ իրենք ինչպէս ամուր համախմբվուն են իրենց պետական ղեկավարության շուրջ… ի գին հանդուրժելու ամբողջ Արեւմուտքի մոլեգնոտ յարձակումները, այլազան մակարդակների վրայ
իսկ մե՞նք… 3 միլիոն գերագոյն ղեկավարներ ունենք… որոնցմէ իւրաքանչիւրը համոզված է թէ ինքն է լաւագոյնը, միա՛կը՝ արժանի այդ պաշտօնին, մինչ բոլոր միւսները կամ անկարող են, կամ անխելք կամ ել դաւաճան…
մեր այժմու այս վիճակում, որեւէ այլ ազգ արհամարհելու է մեզ,
եւ արդարացիորեն