ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր, պատմաբան Համլետ Հարությունյանի համար «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը» հաջող փաստաթուղթ է:
«Հիանալի հռչակագիր է, բոլոր ասպեկտները շոշափվում են ու այն որեւէ ձեւով չի խանգարում, որ աշխարհը ճանաչի հայոց ցեղասպանությունը»,- ասաց Համլետ Հարությունյանը: Անդրադառնալով 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտողություններին՝ պարոն Հարությունյանը կարծիք հայտնեց, որ եթե իդեալական փաստաթուղթ էլ լիներ, էլի քննադատություն լինելու էր. «Իհարկե, Տեր-Պետրոսյանին չի խանգարում հետին թվով խմբագրումներ անել, բայց նրան ոչ ոք չէր խանգարում մասնակցել այդ փաստաթղթի կազմման աշխատանքներին ու իր դիտողություններն այն ժամանակ աներ: Իդեալական փաստաթուղթ չկա, ու չեմ հիշում որեւէ մի փաստաթուղթ, որը համաժողովրդական գնահատանքի արժանացած լինի, միշտ դժգոհներ են գտնվել»:
1-ին նախագահի այն պնդմանը, թե հռչակագրով վերջնագիր ներկայացնել ու Թուրքիային հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անելը չի նպաստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ի պատասխան Համլետ Հարությունյանը շարունակեց. «Տեր-Պետրոսյանը հիանալի հասկանում է, որ այս փուլում հայ-թուրքական հարաբերությունները ոչինչ չի բարելավի, այդ կնճռոտ հարցերը ոչ մի իրավաբանական ակտով ու փաստաթղթով չի բարելավվի: Ինչպես կարելի է թշնամական երկրից սպասել հարաբերության բարելավում: Հայաստանն ամեն ինչ արեց այդ հարաբերությունները կարգավորելու համար, նույնիսկ Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրեցինք, բայց Թուրքիան շարունակում է հակահայ քաղաքականությունը ու կշարունակի քանի դեռ առաջնորդվում է օսմանյան ու քեմալական Թուրքիայի հիմնական ուղղություններով: Նրանց երազանքն է Հայաստանն ու հայ ժողովուրդը քարտեզի վրա չլինելը: Եթե 1-ին նախագահն այդքան լավատես է, որ կարելի է բարելավել հայ-թուրքական հարաբերությունները, ապա թող մատնանշի բոլոր այն քայլերը, որոնք անելու դեպքում, մեր հարաբերությունները կբարելավենք:
Այս փուլում չեմ հավատում, որ Թուրքիան կամ Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ հաստատեն Հայաստանի հետ: Թուրքիան ու Ադրբեջանը նոր ցեղասպանության են նախապատրաստվում, եւ եթե միջազգային իրավիճակն այնպես լինի, որ Թուրքիան ու Ադրբեջանը միասնական ուժերով կարողանան հարձակվել Հայաստանի վրա, ապա մի րոպե չեն հապաղի: Ի՞նչ է Լեւոն Տեր-Պետրոսյանը կասկածո՞ւմ է»:
Կարդացեք նաև
Պատգամավորը պնդում է, որ շնորհակալությունը հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած բոլոր երկրներին պարտադիր է. «Բա ի՞նչ աննեք, ասենք ինչո՞ւ եք ճանաչել ցեղասպանությունը: Որ Ֆրանսիայի նախագահ Օլանդը ապրիլի 24-ին գալու է Հայաստան՝ հարգելու մեր զոհերի հիշատակը, շնորհակալություն չհայտնե՞նք: 1-ին նախագահն ասում է՝ պարտավոր էին միջազգային կոնվենցիաներով ճանաչել, էդ էլ հայկական մենթալիտետ է, ամբողջ աշխարհը մեզ պարտավոր է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Նոստրադամի՜ւսն ես: Դէ գնայ մտի ռուսի փեշի տակ:
“…այն որեւէ ձեւով չի խանգարում, որ աշխարհը ճանաչի հայոց ցեղասպանությունը”: Այլ երկրներ եթե այս մոտեցումը ունենան`շատ շնորհակալ կլինենք: Չեն խանգարում: Բայց տվյալ պահին խոսքը գնում է Հայաստանի մասին և ընդամենը չխանգարելը բավարար չէ: Բայց դե որտեղի՞ց իմանա կամ հասկան այս պարզ միտքը տվյալ պատգամավորը, որը երբեք չի թաքցնում իր վերաբերմունքը հայաստանյան հայերի հանդեպ: