Լրահոս
Օրվա լրահոսը

20 տարի առաջվա բռնաբարությունը տիկինը նոր է հիշել

Փետրվար 11,2015 19:38

«Փաստինֆոյի» տեղեկացմամբ,  52-ամյա գյումրեցի մի կին դիմում է ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն՝ հայտնելով, որ Գյումրու ապակու գործարանի տնօրենը, իրեն թուրմ խմեցնելով, բռնաբարել է:

Նկատի ունենալով այն փաստը, որ Գյումրու ապակու գործարանը վաղուց չի աշխատում, լուծարվել է, այս գործարանի ալան-թալանի հետ կապված բավական երկար պատմություն կար, այն ժամանակին հայտնվել էր անգամ իրավապահների ձեռքում, մենք իրավապահներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ապակու գործարանի մասին է խոսքը, ո՞վ է տնօրենը, ո՞վ է բողոքող կինը:

Մեզ տեղեկացրեցին, որ տիկինը իրականում բողոք է բերել Շիրակի մարզի դատախազություն, որն ուղղված է Շիրակի մարզպետարանի դեմ: Տիկինը հայտնել է, որ ինքը 2010 թվականին քաղծառայության մրցույթ Է անցել, հաղթող է ճանաչվել, սակայն ապօրինաբար իրեն աշխատանքի չեն ընդունել: Հենց այս դիմում վեջին տողում նա ապակու գործարանի տնօրենի կողմից իրեն բռնաբարելու մասին տեղեկություններ է հաղորդել:

Ի դեպ, ըստ տիկնոջ գրածի, բռնաբարությունը կատարվել է քսան տարի առաջ: Երբ հետաքրքրվել են, թե ինչո՞ւ 5 տարի առաջ չէիր բողոքում. չէ՞ որ այդ ժամանակ է եղել մրցույթը, տիկինը պատասխան չի ունեցել: Սակայն ի նկատի ունենալով, որ նրա դիմումի վերջին տողը հանցագործության հատկանիշներ են պարունակում, այժմ նյութեր են նախապատրաստվում: Տիկնոջ անուն-ազգանունը չասացին, թեեւ իմանալու դեպքում էլ մենք չենք հրապարակի, կան կասկածներ, որ նա անհավասարակշիռ վիճակում է, որոշակի առողջական խնդիրներ ունի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728