Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ երկրի բանակում ծառայելու իրավունք են ստացել արտասահմանցիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք: Այդ կերպ Ադրբեջանի բանակում ծառայության կարող են անցնել 19-40 տարեկան տղամարդիկ եւ կանայք, ովքեր միջին կրթություն ունեն:
Այլ երկրների քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք կարող են 3 տարով զինծառայության պայմանագիր կնքել, այդ ժամկետը լրանալուց հետո,կողմերի համաձայնության դեպքում, պայմանագրի ժամկետը կարող է երկարացվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ