Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գիշերն Աչաջրում խուզարկություններ են կատարվել

Փետրվար 11,2015 18:12

Մեր հավաստի տեղեկություններով՝ անցած գիշեր Տավուշի Աչաջուր գյուղում խուզարկություններ են կատարվել: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանից տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2 քրեական գործ: Դրանցից մեկն առնչվում է Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի դեմ կատարված սպանության փորձին,այն իրականացնելու համար ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելուն եւ պահելուն:

Երկրորդ քրեական գործը հարուցվել է սպանության փորձի ենթադրյալ կասկածյալի այն հայտարարության կապակցությամբ, որ սպանության փորձին նրա մասնակցությունը ապացուցելու համար գյուղապետն ու մի շարք անձինք նրան առեւանգել են: Ս. Տռուզյանը հայտնեց,որ ներկայումս քննիչների խումբը գտնվելով Աչաջրում՝ իրականացնում է քննչական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հարգարժան Ոսկան, քանի որ Ձեր այս հոդվածը նախորդ թեմային է վերաբերվում, ես որոշեցի իմ վերաբերմունքն այստեղ արտահայտել ու նշել, որ կարևորը արտահայտված կարծիքն է, այլ ոչ թե անձը: Այսպես, Աչաջուր գյուղում տիրող իրավիճակը բավական տևական ժամանակ եղել է ու կա մարզի իրավապահների անմիջական ուշադրության կենտրոնում: Ավելին, ոստիկանության աշխատակիցների քանակն այդ գյուղից բավական մեծ թիվ է կազմում, ինչն իր հերթին նպաստում կամ կարող է նպաստել տեղի ունեցած օրինախախտումների ժամանակին պարզելուն: Ցավալի իրադարձությունները տեղի են ունենում օրինախախտման հետ կապված մանրամասները պարզելուց հետո՝ այստեղ է, որ մարզի իրավահամակարգի բոլոր ղեկավարները, շահադիտական կամ այլ դրդապատճառներից ելնելով համախմբվածություն են ցուցաբերում ու փաստացի բացահայտված դեպքը ՛՛ջարդում՛՛, ՛՛ջրում՛՛ և այլն: Արդյունքում իրավախախտում կատարած անձը չի պատժվում, առկա հակասություններն էլ ավելի են խորանում, որի հետևանքով նոր հանցագործություններն առավել դաճան բնույթ են կրում և ծանր հետևանքներ են ունենում, որի համար ի դեպ, իրավապահներից ոչ ոք պատասխան չի տալիս: Ես հեռու եմ այն մտքից, որ մարզային կառույցներն այս ամենն իրականացնում են ինքնուրույն, առանց իրենց վերադասից համապատասխան ՛՛դաբրո՛՛ ստանալու: Ավելին, համոզված եմ, որ եթե չլիներ Ձեր նախորդ հոդվածը, հավանաբար չեր լինելու նաև այս արձագանքը: Հետևությունը մեկն է՝ քաղաքացիները համոզված լինելով, որ օրենքով սահմանված կարգով դիմելով իրավապահ մարմիններին, արդյունքի չեն հասնելու, ստիպված կամ մտածված օգտագործում են լրատվամիջոցները, տվյալ պարագայում Ձեր հնարավորությունները, ինչն արդյունք ապահովելու պարագայում, միանշանակ գովելի է, նամանավանդ, որ իրավապահների զգալի մասի հետ Ձեր հարաբերություններն այնքան էլ վատ չեն /հետևությունն արվել է ձեր հոդվածներից, ներող եղեք, եթե սխալվում եմ/:
    Համոզված եմ, որ ոչ միայն Աչաջուր գյուղում, այլև ընդհանուր մարզի տարածքում քրեածին իրավիճակն առավել հիմնավոր ուսումնասիրության և արդյունքներին համարժեք արձագանքելու կարիք ունի, որին պետք է ներգրավվեն նաև մարզային և տեղական իշխանությունները:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728