Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ տնտեսական կապից

Փետրվար 11,2015 17:51

Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությունը հիմնավորված է տնտեսական հաշվարկներով. Եվրասիական բանկի կանխատեսումներով՝ Հայաստանի համախառն ներքին արդյունքը 4%-ով կաճի: Իսկ եվրոպացի տնտեսագետները կարծում են, որ այդ թիվը 2-3% կլինի:

 «Էկոնոմիկա սեգոդնյա» կայքի հեղինակ Օլգա Պարամանովան իր դիտարկումներն է ներկայացրել, թե ինչ օգուտներ է ստանում Հայաստանը՝ մուտք գործելով Եվրասիական տնտեսական միություն:

Հայաստանի արտադրության մուտքը եվրասիական շուկա, ըստ հեղինակի, մեծ հաջողություն է: Հայաստանը այնտեղ մրցակցելու ավելի մեծ հնարավորություններ ունի, քան Եվրոպայի շուկայում: Բացի այդ, ըստ նրա՝ ՀՀ-ն օգուտ է ստանում ապրանքների, ծառայությունների եւ աշխատուժի ազատ տեղաշարժից: Հայաստանի բարձր որակավորում ունեցող մասնագետները կկարողանան առանց խնդիրների աշխատել Ռուսաստանի տարածքում:

Օլգա Պարամանովան նշում է, որ այս համագործակցությունը նաեւ Ռուսաստանի համար է շահավետ, քանի որ վերջինս փորձում է կամուրջ ստեղծել Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության միջեւ: Հայաստանը ոչ միայն ԵՏՄ անդամ է, այլեւ բազմաթիվ առավելություններ ունի Եվրոպական միության կողմից:

Հեղինակը մեջբերում է Կովկասի ինստիտուտի ԱՊՀ հարցերով բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեեւի խոսքերը. «Երկիրը ոչ մեկից, ոչ էլ մյուսից չի պատրաստվում հրաժարվել»:

Եվսեեւի տվյալներով՝ 2013 թվականի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտուրը կազմել է 1 մլրդ 450 միլիոն դոլար, որից 334 միլիոնը Հայաստանի արտահանումն է, մնացածը՝ Ռուսաստանի: Հայաստանից հիմնականում արտահանվում է ալկոհոլ կամ ոչ ալկոհոլային խմիչքներ: Դրանք Հայաստանի արտահանման գրեթե կեսն են կազմում: Հայաստանից նաեւ արտահանվում է ձուկ եւ մարգարիտ: Ռուսաստանն էլ հիմնականում արտահանում է հանքային նյութեր եւ միջուկային վառելիք:

Հայաստանը, ըստ հեղինակի, ամենաշատը արտահանում է Ռուսաստան, այնուհետեւ Բուլղարիա, Բելգիա, Գերմանիա Իրան: Փաստորեն այդքան էլ շատ ապրանքներ չեն գնում ԵՏՄ: Ըստ ամենայնի երկիրը կփորձի պահպանել այսպիսի արտահանման քաղաքականությունը, քանի որ այսպես ստանում է արտարժույթ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728