Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի այսօրվա ասուլիսին հնչեցրած հայտարարությանն` ասաց, որ Սեֆիլյանը միգուցե սխալ է հասկացել, միգուցե միտումնավոր է բաներ է անում:
Խոսքը մասնավորապես վերաբերում է այն հայտարարությանը, ըստ որի, Սեֆիլյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման մանրամասներ ներկայացնելիս, ասել է. «Բակո Սահակյանն այդ օրը ասել է, որ իրենք երկար տարիներ երազում էին, որ մտնեն ԵՏՄ: Մեր համար շատ ցավալի էր լսել այսպիսի մի միտք մի մարդուց, ով կառավարում է արցախյան ճակատը: Գալիս է մի չինովնիկ, ով ասում է, որ երազում են ԵՏՄ մտնել»:
Այս առնչությամբ, Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց. «Որեւէ ձեւով, որեւէ հարց չի քննարկվել ԵՏՄ-ի (Եվրասիական տնտեսական միություն) մասին, մենք բազմիցս ասել ենք մեր կարծիքը Հայաստանի` ԵՏՄ անդամակցության մասին: Մենք ասել ենք, որ սա որեւէ կերպ չի հասնելու Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը, մաքսակետ եւ այլն: Արցախի` ԵՏՄ-ին անդամակցության կապակցությամբ հայտ մենք չենք ներկայացրել, նման առաջարկ էլ չենք ստացել. տարբեր հանգամանքներ հաշվի առնելով, մեկը` չճանաչված լինելը: Միգուցե խոսվել է, թե ինչպիսի լրացուցիչ հնարավորություններ կարող է ընձեռվել Արցախի տնտեսությանը Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելով, որի մասին, առանց այդ էլ, խոսել ենք: Այսինքն` ակնկալում ենք լրացուցիչ հնարավորություն արտահանման հետ կապված`մեծ աշխարհագրական տարածքում: Այս է եղել, ուրիշ ի՞նչ երազանք, ի՞նչ բան, բնական է, որ այդ բոլորը շահարկումներ են»:
Aravot.am-ի ճշտող հարցին` կարծում եք` Սեֆիլյանը սխա՞լ է հասկացել Բակո Սահակյանին, կամ` միտումնավո՞ր է սխալ ներկայացնում, պարոն Բաբայանն ասաց. «Սխալ է հասկացել, թե` միտումնավոր, իրենից հարցրեք, ես ասում եմ այն, ինչ կա: Միգուցե` սխալ է հասկացել, միգուցե, շատ ավելի հավանական է միտումնավոր բաներ է ասում, բայց երազանք, բան, նման բան չկա, նույնիսկ մեր բառապաշարում չկա նման խոսք»:
Կարդացեք նաև
Այսօր Ժիրայր Սեֆիլյանը նաեւ ասել է, որ Ստեփանակերտի վարչակազմն առաջնորդվում է գողական օրենքներով, նրանք տեղի «զոնը նայողներն» են ու հայտնվել է մի ուժ, որը ցանկանում է փչացնել իրենց շեֆին:
Գողական օրենքներով էլ առաջնորդվելու մասին ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարն ասաց, որ նման արտահայտություն երեւի 2-րդ անգամ է հնչում, աղբյուրներից մեկը` ադրբեջանական է. «Ադրբեջանն էլ ասում էր, որ այստեղ թմրամոլության կետեր են, թմրամիջոցների տարանցիկ ճանապարհն է եւ այլն: Բնական է` անհեթեթություն է, չեն էլ նայում քարտեզին, որ մենք տարանցիկ չենք կարող լինել, քանի որ մենք չճանաչված երկիր ենք: Ուրիշ պետություններ կան, որ Ադրբեջանի միջոցով այդ ամենն անում են: Խոսելով այդ գողական միջավայրի մասին, մի բան հիշեցնեմ` վերջապես 1991 թվականից մենք անկախ պետություն ենք, իրականացրել ենք բազմաթիվ ընտրություններ, որոնց մասնակցել են ամենաճանաչված դիտորդները տարբեր երկրներից, բոլորն էլ լավ գնահատականներ են տվել: Իսկ նշված կողմի խոսակցություններն, ուղղակի արժանի էլ չեն, որ մենք սկսենք դրա մասին խոսել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ցավալի է, բայց փաստ է, որ մեր պատմության ընթացքում եղել են մարդիկ, ովքեր շատ ,,ճիշտ,, են պահել իրենց ռազմի դաշտում սակայն, պատերազմից հետո կորցրել են իրենց ,,ճիշտ,, լինելու ընդունակությունը: Մեր հռչակավոր Անդրանիկը, ում անունը միայն, առ այսօր, սարսափ է տարածում թուրք շնագայլերի վրա, ժամանակին ,,նեղանալով,, իր պետության ղեկավարներից, Նախիջևանն ազատագրելուց հետո հեռագիր ուղարկեց Բաքվի 26 կոմիսարների ղեկավար Ստեփան Շահումյանին, հայտարարելով, որ ազատագրված Նախիջևանը միացնում է բոլշևիկյան Ադրբեջանին…աբսուրդ է, բայց փաստ է….
Ադամ Միցկևիչն ասում էր ,,ես և Հայրենիքս նույնն ենք և ես ֆիզիկական ցավ եմ զգում, երբ ինչ որ մեկը փորձում է վնաս հասցնել իմ Հայրենիքին,,……
Չի կարելի նեղանալ Հայրենիքից և փորձել վրեժխնդիր լինել նրանից…..Հայրենիքը միշտ ճիշտ է…
Ճիշտ է որ Անդրանիկ-ը, կեանքի վերջաւորության, կարգ մը սխալ բաներ արեց:
Սակայն չի կարելի զայն բաղդատել Սեֆիլյանի հետ…
Անդրանիկը անցյալի իսկական, անսովոր եւ արտակարգ վաստակ ուներ, ինքզինք ոչնչացնելէ առաջ: Սեֆիլյան արդեն ոչինչից շատ հեռու չեր, սկսելէ առաջ իր վերջնական անկումը:
Հայրենիքը ամէն բանից վեր է:
Անձիք կ’անցնեն:
Նա կը մնա: