Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Առավոտ» օրաթերթը նախաձեռնում է վարպետության դասընթացներ ՝ գործող լրագրողների ու սկսնակների համար

Մարտ 23,2015 13:26

Վարպետության դասընթացը կտեւի 10 օր, յուրաքանչյուր օր՝ 3-ական ժամով: Ամեն օր դասերը մեկական ժամով (55 րոպե) կանցկացնեն «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Առավոտ» օրաթերթի մշակութային ու կրթական էջերի պատասխանատու Գոհար Հակոբյանը եւ հոգեբանական գիտությունների թեկնածու Արմեն Բեջանյանը:

Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել նաեւ ոլորտի լավագույն այլ մասնագետների հետ: Դասընթացի ընթացքում պատրաստված հաջողված նյութերը կհրապարակվեն «Առավոտ» օրաթերթում եւ www.aravot.am կայքում:

Յուրաքանչյուր դասից հետո նախատեսված է 5 րոպեանոց ընդմիջում:

Մանրամասների համար կարող եք դիմել «Առավոտի» տնօրեն Գարիկ Մելքոնյանին՝ 093 855 672 կամ 060-27-48-01 հեռախոսահամարներով:

Դասախոսությունները կլինեն հետեւյալ թեմաներով.

 

Արամ Աբրահամյան

 

Արդյոք լրագրությունը մասնագիտություն է
Ինչու է պետք պահպանել էթիկայի կանոնները
Ինչով են տարբերվում հեռուստատեսային, թերթային և համացանցային լրագրական տեքստերը
Ժամանակակից ռեպորտաժի ժանրը
Ժամանակակից հարցազրույցի ժանրը
Ինչով է լրագրողը տարբերվում վերլուծաբանից և քաղաքագետից
Մասնագիտացումը լրագրության մեջ
Ինչպես շփվել կայքում եւ ֆեյսբուքում քո հոդվածները մեկնաբանողների հետ
Լուր գրելու արհեստը
Ով չի կարող դառնալ լրագրող
Գոհար Հակոբյան

1.     Մշակութային լրագրության առանձնահատկությունները:

2.    Ներառականության թեման ԶԼՄ-ներում:

3.    Սոցցանցերի ազդեցությունը լրատվամիջոցների վրա:

4.    Եկեղեցին եւ լրատվամիջոցները:

5.    Ճիշտ ձեւակերպումներ եւ զգայուն թեմաներ:

6.    Կրթական թեմաներով հրապարակումների առանձնահատկությունները:

7.    Աշխատանք աղբյուրների հետ:

8.    Հարցազրույցն իբրեւ ժանր եւ մեթոդ:

9.      Թաքնված գովազդն ու PR-ը ԶԼՄ-ներում

10.  ԶԼՄ-ներն ու ագրեսիան:

 

Արմեն Բեջանյան

 

Առաջարկվող թեմաներն են՝

Թեմա 1. Հարցազրույցը որպես հաղորդակցում: Հաղորդակցման նպատակներն ու խնդիրները հոգեբանական տեսանկյունից: Առաջին տպավորության ձևավորման խաբկանքները: Հաղորդակցման միջոցները:

 

Թեմա 2. Հարցերի տիպաբանությունը: Հարցադրումներին առնչվող անհրաժեշտ պահանջները: Հարցազրույցների տիպիկ սխալները:

 

Թեմա 3. Հոգեբանական կոնտակտի ստեղծման հնարքներ: Արդյունավետ հաղորդակցման տեխնիկաներ:

 

Թեմա 4. Հարցազրույցների հոգեբանական դիրքն ու կարգավիճակը: Հաղորդակցման իրավիճակի կառավարումը հարցազրույցի ընթացքում:

 

Թեմա 5. Լրագրող – հարցազրույցի մասնագիտական վարքի դրսևորումներն ու կարծրատիպերը:

 

Թեմա 6. Կոնֆլիկտածինները լրագրողական գործունեության ընթացքում: Կոնֆլիկտների դասակարգումը, ճանաչումը և լուծման եղանակները:

 

Թեմա 7. «Բանակցություններ առանց պարտության» հնարքի կիրառումը լրագրողական գործունեության ընթացքում:

 

Թեմա 8. «Ակտիվ լսելու և հետադարձ կապի» կանոնները:

 

Թեմա 9. «Առճակատում, քաջալերում-հանգստացում, վերաձևակերպում, հարցադրում, լռության դադար, ապրումակցում». հոգեբանական տեխնիկաների կիրառումը լրագրողական գործընթացում:

 

Թեմա 10. Արհեստավարժ մասնագետի, անձի զարգացման ու հասունության 4 մակարդակները:

 

 

Դասընթացներին մասնակցության վարձը 50 հազար դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն):

 Դասընթացների սկիզբը՝ ապրիլի 1-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031