Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը հայտնեց, որ փետրվարի 11-ին իր համագյուղացիները 2-3 ժամ փակել են գյուղից դեպի Բերդ քաղաք տանող ճանապարհը, ակցիան նկարահանել են հանրապետության առաջատար մի շարք հեռուստաընկերությունների օպերատորներ:
Գյուղապետն ասաց, որ ինքը բողոքի գործողության հետ կապ չունի, դրան չի մասնակցել:
Նախկինում տեղեկացրել ենք Վերին Կարմիրաղբյուրի այգիներում աշխատանքների ժամանակ «Եղվարդշին» ԲԲԸ աշխատակիցների կողմից հակահրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով բռնկված հրդեհի եւ գյուղացիների կրած վնասների մասին::
Գյուղապետն ասաց, որ իր համագյուղացիները դժգոհում են ոստիկանության քննիչի կողմից գործի քննության 6 ամիս ձգձգման համար, որի պատճառով գործը դատարան չի հանձնվում, գյուղացիները վնասի փոխհատուցում չեն ստանում:
Կարդացեք նաև
«6 ամսում Վլադիվոստոկի կեսը կարելի էր մեր մոտ բերել»,-ասաց Կ. Չոբանյանը:
Նա հայտնեց , որ վաղն իրեն ընդունելու է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, առկա խնդիրը քննարկվելու է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կ. Չոբանյանի լուսանկարը՝ tavush.gov.am ինտերնետային կայքից