Մայիսի 29-ին Ցյուրիխում կայանալու է Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության նախագահի ընտրություն:
ՖԻՖԱ-ի ընտրական հանձնաժողովը հաստատել է չորս թեկնածուի անուն: Նրանք են. գործող նախագահ Զեպ Բլաթերը, որը կազմակերպությունը ղեկավարում է 1989 թվականից, 2001 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, պորտուգալացի Լուիշ Ֆիգուն, ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը եւ Նիդերլանդների արքայական ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Վան Պրաագը:
Մինչ ընտրությունների մեկնարկը եւ ավարտը, կանոնակարգի համաձայն պաշտոնաթող են եղել ՖԻՖԱ-ի աուդիտական անկախ կոմիտեի ղեկավար Դոմենիկա Սկալան եւ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի ղեկավար Կլաուդիո Սուլսերը, որոնք շվեյցարացի Զեպ Բլատերի հայրենակիցներն են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ