Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն դեմ չէ, որ Գեորգի Խաչատուրովը բանակից ազատվի

Փետրվար 11,2015 16:47

Վաղը` կառավարության նիստում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը կդիմի վարչապետին` Գեորգի Խաչատուրովին պարտադիր զինվորական ծառայությունից ժամանակավոր ազատելու հարցով :

Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Խաչատուրովին մինչեւ 2017 թվականը տարկետում տալու համար պաշտպանության նախարարությունը որեւէ առարկություն չի ներկայացրել կառավարությանը:

ՊՆ դեմ չէ, որ Հայաստանի բիաթլոնի ազգային հավաքական թիմի կազմում հանդես եկող Գեորգի Վլադիմիրի Խաչատուրովը բանակում ծառայելու փոխարեն ՀՀ պետական դրոշի ներքո Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին մասնակցի, 2018 թվականին էլ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցի, չնայած, որ նրա տարկետումը, կառավարության փաստաթղթի համաձայն, մինչեւ 2017-ն է:

Գեորգի Խաչատուրովը բնակվում է Ախուրյանում եւ ՀՀ քաղաքացիություն է ստացել երկու տարի առաջ` ազգային հավաքականում հանդես գալու համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Ներողութիւն, իսկ այս երիտասարդը նկարի միջի ճաղ մարդու հետ որեւէ բարեկամական կապ ունի՞

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728