Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Սիմոնյանի հարազատները նրա մահվան մասին իմացել են լրատվամիջոցներից

Փետրվար 11,2015 16:42

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները քիչ առաջ այցելեցին երեկ՝ 2015թ. փետրվարի 10-ին մարտական հենակետում մահացած լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հարազատներին: Տիգրան Սիմոնյանը Վանաձոր քաղաքից էր: Ինչպես հարազատներն են հայտնել՝ Տիգրանն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու անցել ծառայության:

Արդեն մոտ երկու տարի ծառայում էր Լեռնային Ղարաբաղի ԼՂ Եղնիկներ զորամասում և ըստ հարազատների՝ սիրով էր կատարում իր աշխատանքը: Մոր խոսքերով, Տիգրանը մեծ ցավով էր ընդունել վերջերս Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած դեպքը, որի ժամանակ սպանվել էր Հայկազ Բարսեղյանը: Զինծառայողի հարազատներից մեկն ասաց, որ Տիգրանի մահվան մասին լուրն իմացել է լրատվամիջոցներից: Հարազատներին դեպքի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Այս պահին զինծառայողի հարազատները սպասում են, թե երբ Վանաձոր կբերեն Տիգրանի մարմինը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728