«Մենք լավ էինք անում, որ գնում էինք ու էլի ենք գնալու: Ոչ ոք մեզ չի կարող իր կամքը թելադրել: Մենք ենք որոշում՝ ի՞նչ անել: Ինչպես որ արցախյան պատերազմի ժամանակ ամբողջ Հայաստանից, սփյուռքից, հարյուրավոր, հազարավոր մարդիկ վազելով հասան Արցախ՝ պաշտպանելու Արցախի հողն ու արցախցուն, այսօր էլ տարբեր կողմերում բնակվող մեր հայությանն ապրիլի 24-ին հրավիրում ենք Երեւան, ձերբազատվելու այս ռեժիմից»,- «Զարկերակ» մամուլի ակումբում այսպես արձագանքեց Հիմնադիր խորհրդարանի քարտուղար Ժիրայր Սեֆիլյանը լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ հունվարի 31-ի միջադեպից հետո արցախցի տարբեր պաշտոնյաներ հայտարարեցին, որ ձեզ Արցախում արցախցին չէր սպասում. ինչո՞ւ գնացիք:
«Արցախյան ազատամարտի որեւէ լուրջ մասնակից մեզ ճանաչում է: Այդ մարդիկ չէին կարող մեզ հետ հակադրվել: Նրանց բերել էին, որպեսզի առաջին գծում մեզ հետ շփվեին, բայց որ շփվեին, լեզու էին գտնելու մեզ հետ: Այդ մարդկանց, որ մինչեւ երեկո այդ օրը պահել են, արդեն կեսօրից, իրենց վերադասերի նկատմամբ, որոնք տարբեր պաշտոնյաներ են, խժդժություն էր սկսել, որովհետեւ զոռով էին հավաքել բերել: Նրանք բոլորը հայհոյում էին Բակո Սահակյանին՝ ինչո՞ւ եք հակադրում մեզ՝ մեր ընկերներին: Բացի մեր ազգի տականքից մենք Արցախում ուրիշ հակառակորդներ չունենք: Բայց նրանք էլ Արցախում տոկոս չեն կազմում: Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը մեզ հետ է, չկասկածեք: Արցախի ժողովուրդը շատ ավելի կեղեքված է, քան Երեւանի ժողովուրդը»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Այդ օրերին մամուլը շատ անդրադարձավ նաեւ Իգոր Մուրադյանի այն հայտարարությանը, որ Հիմնադիր խորհրդարանը գնում էր Արցախ՝ հակառուսական տրամադրություններ տարածելու: Դա իրականությանը համապատասխանո՞ւմ է՝ հարցին էլ, բանախոսը պատասխանեց. «Դա Իգոր Մուրադյանի անձնական կարծիքն է: Իգոր Մուրադյանը պատահական մարդ չէ՝ տարբեր իմաստներով՝ նրա մեծ ներդրումը արցախյան պայքարին, այսօրվա քաղաքագիտական լուրջ հեղինակությունն աշխարհով մեկ: Իսկ մենք ասել ենք, թե ինչո՞ւ էինք գնում Արցախ»:
Անդրադառնալով հարցին, որը վերաբերվում էր ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հայտարարությանը, թե «մուտիլովչիկները» չեն կարող Արցախ գնալ, Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ իմաստ չի գտնում պատասխանելու:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սեֆիլյան իսկապես չի գիտակցում թէ ինչ է այժմ իր մասին Արցախի ժողովուրդի լայնատարած կարծիքը… ինքն իր ցնորական աշխարհում է…