Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեմքի քսուքները պետք է պարունակեն վիտամիններ E, D

Փետրվար 11,2015 14:45

Ձմռան շրջանում, կոսմետոլոգ եւ մաշկաբան Լիլիթ Հարությունյանը խորհուրդ է տալիս օգտագործել դեմքի այն խնամքի միջոցները, որոնք պարունակում են վիտամին E, D: Այսօր, «Պոստ-Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնագետն ասաց, որ այն անձնավորությունը, որը ունի արտահայտված մաշկային անոթային ցանց՝ կուպիրոզներ,  ցանկալի է օգտագործի այնպիսի քսուքներ, որոնց մեջ լինի վիտամիններ C, K, որոնք ունեն մազանոթների վրա անոթասեղմիչ հատկություն:

«Եթե մաշկը խնդիրներով է, ապա պետք է պատճառը գտնել, որը հորմոնալ դիսբալանսի արդյունքում է առաջանում, կամ աղիքներում միկրոֆլորայի խանգարման արդյունքի հետեւանք է»,-նշեց մաշկաբանը:

Մասնագետը հիշեցնում է, որ տարվա բոլոր եղանակներին պետք է չմոռանալ քսել արեւապաշտպան քսուքներ. ամռանը 30 եւ բարձր արեւապաշտպան գործոնով, իսկ տարվա մնացած սեզոններին, եթե չկան մաշկի ավելի լուրջ խնդիրներ, 30-ից ցածր արեւապաշտպան քսուք, որը ոչ միայն կպաշտպանի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, այլեւ ցերեկային լույսից:

Պիլինգներին անդրադառնալով՝ մասնագետը նշեց, որ, եթե թեթեւ չոր մաշկ է, պետք է մաքրումը կատարել թեթեւ, իսկ հիպերպիգմենացիայի դեպքում, պետք է ավելի խորը մաքրում իրականացնել:

Այսօր՝ ըստ մաշկաբանի, ավելի հաճախ մասնագետի դիմում են կորիակավոր ցանի խնդրի, հորմոնալ դիսբալանսի, ճարպարտադրության ակտիվացման, ցանի եւ բշտիկների առաջացման խնդիրներ ունեցող մարդիկ,  ինչու չէ, մեծ է նաեւ բոտուլինաթերապիայով կնճիռներից ձերբազատվող կանանց թիվը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728