Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության քվեարկությունը` մանևր

Փետրվար 11,2015 14:08

«Դա հենց Ռուսաստանի հետ պայմանավորված բան էր, մանևր, որ տեսեք`Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է ինքնուրույն»,-այսօր «ՆՅՈՒԹ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ռուսաստանի դեմ բանաձևին` հայկական պատվիրակության քվեարկությանը, այսպիսի կարծիք հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում որոշվեց ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, ինչին հայկական պատվիրակության անդամները «ձեռնպահ» քվեարկեցին:  Ըստ Արման Նավասարդյանի` քվեարկությունն այդ հարցի շուրջ այդ պահին ժամանակի և տարածության մեջ ոչ մի դերակատարություն չի խաղացել:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար  Հերմինե Նաղդալյանը պարզաբանել էր, թե դա իրավիճակային քվեարկություն էր ու նշել. «Այդ պահին, եթե ուզենայիր էլ, որևէ մեկի հետ որևէ բան չէիր կարող պայմանավորվել։ Դա պարզապես տրամաբանական որոշում էր»: Արման Նավասարդյանը կարծում է, որ, այնուամենայնիվ, պայմանավորվածություն եղել է, եթե գործել են պրոֆեսիոնալ ու նշում. «Ինչքան էլ ասեն` իրար հետ չեն խոսել, նման բան չի լինում: Չեմ բացառում, որ սա նախօրոք պայմանավորված բան էր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728