Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը՝ այսուհետ Երևանի քաղաքապետարանի հոգածության ներքո

Փետրվար 11,2015 13:15

Երևանի ավագանին փետրվարի 10-ին գումարված 5-րդ նստաշրջանի առաջին նիստում հաստատել է Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունվարի 15-ի «Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 22-Ա որոշումը, ինչպես նաև նորաստեղծ ՀՈԱԿ-ի կանոնադրությունը: ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների բարերարությամբ կառուցված և Երևան համայնքին փոխանցված թանգարանին, ավագանու որոշմամբ ամրացվել են նաև Երևանի Նոր Նորքի Նանսենի փողոցի հ.4/4 հասցեում գտնվող շենքը և շենքի զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը: Հարկ է նշել, որ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը դարձավ Երևան համայնքի ենթակայության թվով 5-րդ թանգարանը:

Nanseni_tangaran-2

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728