Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը» հակասում է ցյուրիխյան արձանագրություններին

Փետրվար 11,2015 12:54

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը» համարում է ուղենշային փաստաթուղթ եւ այն գործնական քաղաքականության մաս դարձնելու համար պետք է ունենա համապատասխան ծրագիր:

«Տեսականորեն հնարավոր է, որ հռչակագիրը դառնա ռազմավարական փաստաթուղթ Հայաստանի արտաքին քաղաքականության համար՝ հաշվի առնելով, որ պետք ստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ: Նախ պետք է այդ փաթեթը պատրաստել ու մասնագիտական աշխատանք ծավալել, հետո նոր միայն բերել գործնական քաղաքական փուլ: Հռչակագիրը մեծ փոփոխություն չի մտցնում քաղաքականության մեջ, պարզապես դիրքորոշում է հայտնում: Առանց ցյուրիխյան արձանագրությունները հետ կանչելու՝ այս փաստաթուղթը մնում է վտանգված, որովհետեւ այն հակասում է արձանագրություններին»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Արա Պապյանը:

Անդրադառնալով ապրիլի 24-ին Թուրքիայում նախատեսված Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակներին նվիրված միջոցառումներին՝ Արա Պապյանն ասաց, որ անհամբերությամբ սպասում է, թե այդ օրը պետություններն ինչ մակարդակով կմասնակցեն Հայաստանում ու Թուրքիայում նախատեսված միջոցառումներին. «Օրինակ, եթե Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը հավասար մակարդակով մասնակցի թե Հայաստանի, թե Թուրքիայի միջոցառմանը, ինձ համար վիրավորական կլինի, որովհետեւ Ռուսաստանն իր այդ գործողությամբ ցույց կտա, որ նույն հարթակի վրա է դիտարկում իր ռազմավարական ու ոչ ռազմավարական գործընկեր պետությանը:

Ակնհայտ է, որ Թուրքիան նախատեսած միջոցառմամբ ուզում է ստվերի հայոց ցեղասպանության 100 ամյակը եւ դա նրան կհաջողվի, որովհետեւ կան երկրներ, որոնց համար ռազմաքաղաքական հարաբերություններն ավելի կարեւոր են, քան պատմական իրադարձությունը»:

Բանախոսն անդրադարձավ նաեւ Բերձորում Հիմնադիր խորհրդարանի՝ 100 ամյակն առանց ռեժիմի կարգախոսով ակցիային ու ասաց, որ ցեղասպանության հարցը արտաքին օրակարգից նաեւ ներքին օրակարգ է գալիս. «Դառնում է ներքաղաքական պայքարի մաս: Կողմնակից չեմ որեւէ խժդժության ու բախումի, որքանով ծանոթ եմ Հիմնադիր խորհրդարանի հայտարարություններին, ապրիլի 24-ը չեն օգտագործում ինչ-որ բախումների համար, խորհրդանշական օր է , որից սկսում է պայքարի փուլ: Եթե այդպես է, ուրեմն խնդիր չկա, իսկ եթե այդ օրը պետք է ստվերվի, ապա դեմ եմ, դա միաբանության օր է: Մարդկանց ծեծել տեսակետ հայտնելու համար, ընդունելի չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728