Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան. «Մեր խաղաղության ձեռքը մերժվել է Հայկական Սփյուռքի ազդեցության պատճառով». Anadolu

Փետրվար 11,2015 12:38

«Եկեք 1915 թվականի իրադարձությունները հանենք քաղաքական դաշտից եւ թողնենք գիտությանը եւ գիտնականներին»,- այս մասին Կոլումբիա այցելության ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանն ասել է, որ այն՝ ինչ արել են հայերը թուրքերի հանդեպ 100 տարի առաջ, եւ ինչ թուրքերն են արել հայերի հանդեպ՝ լավ չի քննարկվել. «Մենք փորձեցինք մեր հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ եւ նոր էջ բացել: Ցավոք, մեր խաղաղությանը ձեռքը միշտ մերժվել է Հայկական Սփյուռքի ազդեցության պատճառով»:

Թուրքիայի նախագահը նշել է, որ այս տարի իրադարձությունների 100-րդ տարելիցն է. «Մենք վերահաստատում ենք մեր անկեղծ կոչը: Մենք չենք հրաժարվի խաղաղության եւ երկխոսության մեր ջանքերից, հարգելով 1915 թվականի իրադարձությունները»:

Հավելենք, որ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են, որ Էրդողանը նաեւ ասել է, որ հայկական լոբբիի ջանքերը 1915 թվականի իրադարձությունները ներկայացնելու որպես «հայերի ցեղասպանության» հաջողություն չեն ունենա: Սակայն այս մասին Թուրքայի եւ այլ երկրների լրատվամիջոցներ չեն հաղորդում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728