Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ մոլագար պայքարը հենց ազգապահպանությանն է ուղղված. «Հայոց աշխարհ»

Փետրվար 11,2015 12:12

Ինչո՞ւ հրապարակ նետվեց Հայոց կաթողիկոսի ու Եկեղեցու անունը: Այս կեղծ աղմուկը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հստակ նպատակադրում ունի. նախ՝ մեր Եկեղեցին պատրաստվում է կարեւոր միջոցառումներ կյանքի կոչել Ապրիլի 24-ի նախաշեմին: Եվ ծրագիր իրականացնողին նախապես վարկաբեկելը նշանակում է էժանացնել, թուլացնել ու ստվերել Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները:

Երկրորդ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր ժողովրդի անքակտելիությունն է, մեր ազգապահպան գաղափարներն ու ոգին զորացնողը: Ու եթե կռիվ տվող կա նրա դեմ, կնշանակի՝ այդ մոլագար պայքարը հենց ազգապահպանությանն է ուղղված:

«Մսրամելիքների աղեղն այսօր ուղղված է հայ ժողովրդին ոչնչացումից պաշտպանող կղզյակի` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Նրանք, ովքեր պայքարել ու պայքարում են հայ ազգի դեմ, լավ են գիտակցում` քանի դեռ հայը կառչած է իր մայր եկեղեցուն, նրան ոչինչ անել չեն կարող, բայց բավական է հային կտրել իր եկեղեցուց, եւ նա ինքնաբերաբար կդադարի հայ լինել»,- ասում է հայր Կոմիտասը:

Եվ վերջապես, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ու հայ ընտանիքը մեր հասարակության դիմադրողականությունն ամուր պահող կառույցներ են, սակայն այսօր թե՛ մեկը, թե՛ մյուսը պարբերաբար հայտնվում են հարվածների տակ: «Սա միտված է մեկ բանի՝ հասարակությունից լվանալ այն արժեհամակարգը, որը հազարամյակների խորքից հայ ժողովրդին բերել, հասցրել է մինչեւ մեր օրերը՝ անաղարտ պահելով մեր երթը»:

Վարդան Խաչատրյանը հարց է ուղղում այն հայերին, որոնք լծվել են այս կեղտոտ քարոզչությանը. «Ինչո՞ւ եք ուզում ոչնչացնել մեր հասարակության հիմքերի հիմքը, դա որքանով է բխում ձեր շահերից»:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Խոսքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու մասին չէ, այլ գարեգին Բ-ի, որը եկեղեցու, հավատի, Աստծո հետ կապ ունի այնքանով` որքանով, որ կաթողիկոսի աթոռին է նստում….ԵՎ ՄԻԱՅՆ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728