Փետրվարի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ գիշերը գողացել են Մյասնիկյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող ամֆիթատրոնի կենտրոնական մասում տեղադրված մարմարե արձանը:
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի համաձայն՝ փետրվարի 10-ին ոստիկանության Դիլիջանի և Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են 1990 թ. ծնված Գևորգ Գ.-ն և 1986 թ. ծնված Ասատուր Ծ.-ն, ովքեր փետրվարի 7-ին, ժամը 01.00-ից 04.00-ն ընկած ժամանակահատվածում, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող ամֆիթատրոնի կենտրոնական հատվածից գողացել են մարմարե արձանը և Գևորգ Գ.-ի վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել Երևան քաղաքի Քոչարյան փողոցի տներից մեկի բակ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն: