Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ իմաստ ունի բռնություն գործադրել մեկի նկատմամբ, որի ակտիվությունն արդեն կատարել է իր դերը. «Հայոց աշխարհ»

Փետրվար 11,2015 11:38

Արտակ Խաչատրյանի վրա կատարված հարձակման հետ կապված իսկապես բազմաթիվ հարցականներ կան: Ամենից առաջ չես ասի, որ նա, որպես ԲՀԿ-ական, լայն հանրությանը հայտնի էր: Այսինքն՝ մինչեւ վերջերս նկատելի կուսակցական, քաղաքական գործունեությամբ աչքի չէր ընկել: Նրա անունը մամուլի էջերում, լրահոսում սկսեց շոշափվել «Շրջանառության հարկի մասին» օրենքի գործողությունը կասեցնելու համար սկսված առեւտրականների ցույցերի եւ բողոքի ակցիաների հետ կապված: Նա իսկապես ակտիվ էր: Բայց:

Ողջ հարցն այն է, որ իշխանությունները՝ թե՛ օրենսդիր մարմինը, թե՛ կառավարությունը, փաստորեն ընդառաջ գնացին առեւտրականներին եւ, ի վերջո, խնդրահարույց օրենքը, ավելի ճիշտ, դժգոհության տեղիք տվող դրույթները վերստին կասեցվեցին: Ենթադրենք, թե Ա.Խաչատրյանի վրա կատարված հարձակման նպատակը նրա ակտիվությունը չեզոքացնելն էր, ու էլի՝ ենթադրենք, թե դրա հետեւում իշխանություններն են, ինչպես թափանցիկ ակնարկներ կամ լավ էլ ուղղակի մեղադրանքներ են հնչեցնում Գ.Ծառուկյանի զինակիցները:

Հարց է ծագում: Ի՞նչ իմաստ ունի բռնություն գործադրել մի անձնավորության նկատմամբ, որի ակտիվությունն արդեն կատարել է իր որոշակի դերը: Ավելի պարզ՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ կազմակերպված բողոքի ակցիաները արդեն ավարտվել էին, քանզի արձանագրվել էր որոշակի արդյունք: Այսինքն՝ Ա.Խաչատրյանի ակտիվության շարժառիթը, այսպես ասենք՝ մարել էր:

Տրամաբանական է ենթադրել, որ եթե որեւէ մեկին, թեկուզ անընդունելի բռնության միջոցով, ուզում են զսպել, ապա դա պետք է որ անեին ոչ թե պայքարն ավարտելուց հետո, այլ գոնե ընթացքում: Դա ի՞նչ է, վրեժխնդրությո՞ւն: Ումի՞ց, ինչի՞ համար: Ի վերջո, չլիներ Ա.Խաչատրյանը, կլիներ մեկ ուրիշը, քանզի սա այն դեպքն է, որ առեւտրականները, իրենց «մասնագիտական շահերը» պաշտպանելու հողի վրա, այսպես թե այնպես, ինքնակազմակերպվելու էին: Դա բազմիցս ենք տեսել՝ այդ կարգի ամենատարբեր բողոքի ակցիաների կամ շարժումների դեպքում:

Ամեն դեպքում, դժվար է տրամաբանություն տեսնել հրամցվող քարոզչական վարկածի կամ սխեմայի մեջ. իմաստ ունի՞ բռնություն գործադրել մի անձի հանդեպ, որի ակտիվության առիթը մարել էր, ավելին՝ որի հանդեպ բռնությունը կարող էր հանգեցնել նոր լարումների եւ բողոքի ակցիաների:

Նույն կամ գուցե ավելի մեծ հաջողությամբ կարելի է գծել միանգամայն հակադարձ սխեմա, ու, օրինակի համար, ասել, թե բռնության այդ վերջին դրսեւորումը շատ ավելի ձեռնտու կարող էր լինել երկրի ներսում իրավիճակի ապակայունացման, լարվածության մեծացման նպատակ հետապնդող ուժերին: Ինչպես ասվում է, պետք է գլխավոր հարցը տալ՝ ո՞ւմ է դա ձեռնտու, ապա գտնել հարցի պատասխանը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728