Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. Բոյկոտից տուժում են մեծապես այն ուժերը, որոնք որ նախաձեռնում են այն. «Ժողովուրդ»

Փետրվար 11,2015 11:33

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, թե ԲՀԿ–ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծը ՀՀ իշխանությունների ձեռագիրը չէ։

 – Պարոն Շարմազանով, ԱԺ ոչ իշխանական ուժերը «սպառնում» են բոյկոտել ԱԺ հաջորդ քառօրյան, եթե չբացահայտվի, թե օրերս ովքեր են առեւանգել եւ դաժանաբար ծեծի ենթարկել ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին։ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Ջոհրաբյանն արդեն հայտարարել է, որ իրենք կքննարկեն, թե ինչպես են վարվելու այդ դեպքում, եթե շարունակվեն չբացահայտված մնալ նման հանգամանքները։ Ի՞նչ եք անելու Դուք։

– Ես կարծում եմ, որ քաղաքական ոչ բոլոր ուժերն են որոշել բոյկոտել։ Իսկ երկրորդն էլ նշեմ, որ բոյկոտը դա քաղաքական պայքարի ձեւ է, եւ յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում բոյկոտի ճանապարհով գնալ, թե չգնալ, ակտիվ պայքար մղել, թե ազնիվ պայքար մղել, այդ պայքարը մղել պառլամենտում, թե պառլամենտից դուրս։

Այստեղ ես իրենց ոչնչով չեմ կարող օգնել, պարզապես բարեկամաբար հիշեցում եմ ուզում անել, խորհուրդ էլ չէ, հիշեցում, որպեսզի իրենք իմանան, որ գոնե մեր պառլամենտարիզմի պատմությունը ցույց է տվել, որ բոյկոտից տուժում են մեծապես այն ուժերը, որոնք որ նախաձեռնում են այդ բոյկոտը։ Ու օրինակներ բերեմ, որպեսզի ավելի հստակ լինի. բոլորդ հիշո՞ւմ եք, չէ՞, ժամանակին «Արդարություն Դաշինք» կար, բոյկոտեց ու հօդս ցնդեց, բոլորդ հիշում եք, որ նախորդ գումարման խորհրդարանում կար ամենաակտիվ ֆրակցիաներից մեկը, որի անունն էր «Ժառանգություն»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, բոյկոտեց նիստերն ու այսօր «Ժառանգություն»-ը չունի այն էլեկտորատը, չունի այն նշանակությունը, որն ուներ տարիներ առաջ։

Ես այդ հիշեցումներն անում եմ, ու հիմա նրանք, ովքեր կգնան բոյկոտի ճանապարհով, չեմ բացառում, որ նույն ճանապարհով կգնան։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728