Հայրենի պաշտոնյաները գիշերն անհանգիստ էին։ Նրանք նախանձելի միասնականությամբ քննարկեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարցերը, որն, ինչ խոսք, ողջունելի էր։ Պարզապես անհասկանալի է, թե ինչու է մեր ազգային ցավին առնչվող խնդիրը քննարկվում բացառապես պետական պաշտոնյաների մասնակցությամբ։ Արդյոք հասարակական սեկտորն այստեղ անելիք չունի՞։
Վերջիվերջո, տասնյակ տարիներ շարունակ նույն այդ էլիտան՝ որոշ ձեւափոխումներով շատ գործառույթներ է իրականացրել ինչպես Ցեղասպանության ճանաչման, այնպես էլ դիվանագիտական այլ «ճակատներում», եւ առանձնապես փայլուն արդյունքների մասին այսօր չենք կարողանում խոսել։ Գուցե արժեր վերանայե՞լ որոշ բաներ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում