Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր եկեղեցին ու նրա առաջնորդը ոգեւորող ոչ մի ազդակ չեն հաղորդել. «Հայկական ժամանակ»

Փետրվար 11,2015 11:03

Մի քանի օր առաջ «ՀԺ»-ի թղթակիցը ոչ սովորական տեսարանի ականատես է դարձել։ Կանգառում կանգնած՝ նա հեռվից լսել է ոստիկանական մեքենաների ձայնային-տագնապային ազդանշանները։ Քիչ անց՝ մեծ արագության տակ մոտեցել է մի ավտոշարասյուն՝ ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ։ Այսպիսի աղմուկ-աղաղակով կանգառում կանգնած մարդկանց դիմացով անցել է Ամենայն Հայոց կաթողիկոսի ավտոշարասյունը, ինքը՝ Վեհափառը, Տ դասի «Մերսեդեսով», որի վրա փայլել է հատուկ կաթողիկոսական մանուշակագույն համարանիշը, նրա հետեւից հինգ-վեց սեւ գույնի ավտոմեքենաներ՝ էջմիածնական պետհամարանիշերով։

Հիմա՝ ի՞նչն է խնդիրը, կհարցնի ընթերցողը։ Հարցը հետեւյալն է. սա նորմա՞լ տեսարան է, թե ոչ։ Պրոբլեմն այն է, որ շատ դժվար է միանշանակ պնդել, որ նորմալ տեսարան է, շատ դժվար է միանշանակ պնդել, որ աննորմալ տեսարան է։

Որովհետեւ Ամենան Հայոց կաթողիկոսն ի պաշտոնե Համաշխարհային եկեղեցիներից մեկի առաջնորդն է եւ պետք է ունենա պատշաճ ատրիբուտներ, մյուս կողմից՝ որքանո՞վ է պատշաճ սեփական ժողովրդի միջով անցնել աղաղակով ու սահմանված առավելագույն արագությունը ակնհայտորեն գերազանցելով։

Բայց այստեղ էլ՝ խնդիրը ոչ թե ձեւի, այլ այդ ձեւից բխող բովանդակության մեջ է։ Խնդիրն այն է, որ մեր եկեղեցին ու նրա առաջնորդը վաղուց հանրությանը ոչ մի ազդակ չեն տվել այն մասին (Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի դեպքը չհաշված), որ հասկանում են Հայաստանում ապրող մարդկանց վիճակը, նրանց հույզերը, նրանց հույսերը, նրանց ցավերը։

Մեր եկեղեցին ու նրա առաջնորդը մարդկային ոչ մի արարքով աչքի չեն ընկել, հուզիչ ոչ մի բան չեն արել, ոգեւորող ոչ մի ազդակ չեն հաղորդել, որեւէ բովանդակությամբ չեն հարստացրել հանրությանը, սեփական հոտին։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Մենք կաթողիկոս չունենք: Հա, կաթողիկոսի աթոռին նստող կա, բայց …..Ասում են Առյուծն արքա է, բայց ոչ բոլոր արքաներն են առյուծ….Կաթողիկոսի աթոռին նստող ոչ բոլորն են կաթողիկոս…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728