Իր գործունեության ընթացքում «Dasaran» կրթական ծրագիրը զարկ է տվել և ներկայումս էլ զարկ է տալիս ինչպես կրթական, այնպես էլ մշակութային ծրագրերի իրականացմանը, մշակութային համագործակցության եզրերի ընդարձակմանը: Վերոնշյալի ամենավառ օրինակը «Dasaran» կրթական ծրագրի և Հայաստանի ազգային պատկերասրահի երկարամյա համագործակցությունն է:
Փոխհամագործակցության շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահը մշակութային-ճանաչողական տեղեկատվություն է տրամադրում «Dasaran»-ի կայքի միջոցով, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս հյուրընկալում Հայաստանի հանրակրթական դպրոցների ավելի քան 100 աշակերտի, ուսուցիչների և ծնողների, որոնք մասնակցում են պատկերասրահում անցկացվող ինտերակտիվ շրջայցերի:
Աշակերտներին մշակութային կյանքին, արվեստին, արվեստագետների կերտած գլուխգործոցներին հաղորդակից դարձնող և մշակույթ-դպրոց կապն ամրապնդող «Dasaran»-յան նախաձեռնություններն այս տարի թևակոխել են զարգացման նոր փուլ:
Այսպես, «Dasaran» կրթական ծրագրի և Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) հայաստանյան ներկայացուցիչները համատեղ կազմակերպել էին հանդիպում հայաստանյան 56 թանգարանների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու մշակութային հնարավոր համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում ծավալվեց հետաքրքիր քննարկում աշակերտների շրջանում Հայաստանում գործող թանգարանների գործունեության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և թանգարան այցելելու մշակույթի ձևավորման շուրջ, կատարվեցին նաև արդյունավետ դիտարկումներ, հնչեցին կարևոր առաջարկներ:
Արուսիկ Գրիգորյան
«Dasaran.am»-ի խմբագիր և հանրային կապերի պատասխանատու