Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը ցանկանում է շարունակել հարաբերությունը Հայաստանի հետ, սակայն ապագան մշուշոտ է, և պարզ չէ, թե ինչպես պետք է կառուցել այդ հարաբերությունը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության լույսի ներքո:
Սա նշանակում է, որ ավելի վաղ արված հայտարարություններն այն մասին, թե մոտ ապագայում Երևանն ու Բրյուսելը կստորագրեն նոր համաձայնագիր, ըստ էության անհիմն լավատեսություն են, ոչ ավելի: Եվ այստեղ, իհարկե, խնդիրն այն չէ, որ Հայաստանն ու Եվրոպան կանգնած են անորոշության փաստի առաջ և գտնվում են փակուղում: Փակուղի չկա իհարկե, Եվրամիությունը շարունակում է հարաբերությունները Հայաստանի հետ, հատկացնում է ֆինանսական օժանդակություն, և խնդիրը հարաբերությունների փաստը չէ ինքնին, դրանք կան:
Խնդիրն այն է, որ չկա ապագայի տեսլական, ինչը հավասարազոր է նրան, որ տղան ու աղջիկը տարիներ շարունակ հանդիպում են, սակայն նրանք չունեն իրենց հարաբերությունները իրավական նոր կարգավիճակի բարձրացնելու, այսինքն` առաջ գնալու հնարավորություն: Եվ խնդիրն այդքան էլ սարսափելի չէր լինի, եթե չլիներ մի հանգամանք՝ նրանք ծերանում են, և ժամանակը պահանջում է հարաբերությունների նոր մակարդակ, եթե նրանք ցանկանում են շարունակել կապը միմյանց հետ:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում