Երեկ Սերժ Սարգսյանը նախագահականում խորհրդակցություն է անցկացրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների հետ։
Հետաքրքիր է, որ ըստ նախագահականի տարածած լուսանկարների, այդ խորհրդակցությանը մասնակցել են նաեւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, որը դեռ ապրիլին լքեց կոալիցիան, եւ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ում հետ կապված անցյալ շաբաթ աղմուկ էր բարձրացել։
ԱԺ անցած շաբաթվա քառօրյայում լսվելու էր ՎՊ հաշվետվությունը, սակայն այն ներկայացնելու համար Իշխան Զաքարյանը ԱԺ չէր եկել, ինչի պատճառով Եռյակի պատգամավորները հրաժարվեցին մասնակցել նիստին ու հարցի քննարկմանը։
Ավելի ուշ էլ Վերահսկիչ պալատից հայտնել էին, որ Իշխան Զաքարյանը գտնվում է արձակուրդում ու այնտեղից կվերադառնա փետրվարի 19-ին: Երեկ, ինչպես հայտնի է, փետրվարի 10-ն էր ընդամենը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում