Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն իր շուրջը (ինչու չէ՝ նաեւ իր ներսը) պիտի նայի. «Հրապարակ»

Փետրվար 11,2015 10:38

Առաջնորդության դերին հավակնելուց առաջ Գագիկ Ծառուկյանը, եթե անկեղծ է իր մտադրություններում (ուզում ենք հավատալ, որ այդպես է) եւ ինչ-ինչ պատվեր չի կատարում (չենք պնդում, թերեւս չենք էլ բացառում նաեւ այդ հանգամանքը), ապա նախ պիտի «անտարբեր չլինի» եւ, «խնդիրներից չթաքնվելով», շատ ուշադիր իր շուրջը նայի։ Ու ոչ միայն նայի, այլեւ տեսնի, թե ովքեր են իրեն շրջապատողները։ Այս շրջապատով (դեռ մի կողմ թողնենք «առաջնորդի» հարցը) արդյոք հնարավո՞ր է, թեկուզ «դրած խնդիրներին հավատարիմ մնալով եւ պայքարելով» ու «ճիշտ գործելով»՝ հասնել «հաղթանակի»։ Չէ՞ որ այստեղ չափազանց շատ են տարբեր ժամանակներում բազմիցս կուսակցական պատկանելություն փոխած անձինք, ինչը շորուկոշիկ փոխելու պես մի բան է դարձել նրանց համար, այն էլ՝ ոչ թե հին շորուկոշիկ փոխողի, այլ նորաձեւության թունդ հետեւորդի հանգույն՝ խիստ հաճախակի եւ անսկզբունքային։

Իհարկե, այնպես չէ, որ ինքը՝ «առաջնորդը», մի երեւելի, անբիծ ու անթերի անցյալով անհատականություն է, իսկ նրան շրջապատող մյուսները, դե, եսի՞մ, ասենք՝ այնպես, էլի՜, շարքային չգիտեմ ինչ են…

Բանն այն է, որ կոնկրետ համատեքստում հենց իր իսկ՝ «առաջնորդի», անցյալի գործունեության մի շարք դրվագները եւ նրա դերակատարությունը՝ հայտնի շատ հանգամանքներում, նմանապես նայելու եւ տեսնելու, այսինքն՝ քննարկման առարկա են, գոնե թե հենց իր իսկ «առաջնորդի» կողմից։ Այնպես որ, այստեղ մենք այլ բան նկատի չունենք, քան այն, որ նա իր շուրջը (ինչու չէ՝ նաեւ իր ներսը) պիտի նայի… անցյալի պրիզմայով։

Աշոտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտակ says:

    ԲՀԿ-ն ամուր և միասնական թիմ է. ԲՀԿ-ում ընդգրկված բոլոր անձինք կազմում նե մեկ ընդհանուր կորիզ, որը առաջնորդվում է կուսակցոթւյան քաղաքական ծրագրով. այլ տեսակետները ուղղակի անհիմն են. Գագիկ Ծառուկյանը այսօր ունի բացառիկ վարկանիշ, որը նյարդայնացնում է իշխանություններին, որոնք մի ոկղմից ոչինչ չեն անում իրավիճակը շտկելու համար, մյուս կողմից ջղաձգվում են ԲՀԿ-ի գործողություններից. Իշխանությունները իրենք պետք է առաջին հերթին մաքրեն իրենց շարքերը և նայեն իրենց ներսը

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728