Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի դպրոցականները կպատրաստեն մեկուկես մլն անմոռուկներ

Փետրվար 11,2015 10:29

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հանրակրթության ոլորտում նախատեսված միջոցառումների վերաբերյալ: Խորհրդակցությունը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարին են ներկայացվել այն միջոցառումները, որոնք Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված են հանրակրթական բոլոր հաստատություններում: Մասնավորապես, ի թիվս այլ միջոցառումների, որոշվել է՝ մարտի 24-ին ՀՀ դպրոցների 5-12-րդ դասարանցիները կպատրաստեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ ճանաչված անմոռուկներ՝ 1,5 մլն հատ, որոնք հետագայում կտրամադրվեն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրացող մեր հայրենակիցներին և օտարերկրյա հյուրերին:

Խորհրդակցության ընթացքում ճշգրտվել են նաև նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, քննարկվել են կազմակերպական այլ հարցեր:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728