Թե ինչու են կինոթատրոնները հրաժարվում ֆիլմի ցուցադրությունից, եւ ինչ ճակատագիր է ունենալու «Հիշողություն» ֆիլմը, պատմում է ֆիլմի ռեժիսոր Քաջայր Հակոբյանը. «Ես ուզում եմ իմանալ, թե ինչի համար թույլ չեն տալիս, ո՞վ թույլ չի տալիս։ Կինոդահլիճներն ու կինոթատրոնները հրաժարվում են ցույց տալ, ասում են՝ մինչեւ մեզ չասեն ցույց տվեք… իսկ ո՞վ պետք է դա ասի, բնականաբար՝ ովքեր որ կանգնած են երկրի ղեկավարությանը եւ ովքեր որ արտադրել են ֆիլմը, դա Հակոբ Հակոբյանն է»։
Արդեն որքան ժամանակ է, ինչ հանրությունը տանջվում է, թե ինչու հանկարծ նա որոշեց ֆիլմ նկարահանել, չենք կարող չներկայացնել Քաջայր Հակոբյանի մեկնաբանությունը. «Հոգեբանության մեջ այնպիսի մի թեմա կա, երբ մարդը հասնում է մի որոշակի տարիքի, իր մոտ զգայարաններ են սկսում աշխատել, ակտիվանում են, որը կարող է վերաբերի արվեստին, մշակույթին, ինչու ոչ՝ հոգեւորական թեմաների»։ Փաստորեն, Հակոբ Հակոբյանի մշակութային զգայարանների վերածնունդն աշխատեց իր իսկ դեմ։
Ի դեպ, ռեժիսորը պատմեց նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի արձագանքի մասին, որը մասնակցել է ֆիլմի առաջին փակ ցուցադրությանը. «Մշակույթի նախարարից հնչեց այսպիսի արձագանք. գոհ եւ գնահատելի է ռեժիսորական, օպերատորական աշխատանքը եւ դերասանական մեծամասնական խաղը, դրական է գնահատվել։ Իրենց խնդիրը հիմնականում եղել է քաղաքական խնդիրները»։
Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում