ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Սևանի տարածաշրջանի Ախթամարից մինչև Ծով գյուղի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում (71-74-րդ կմ), ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
Կարդացեք նաև
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն