Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դրո-2՞

Փետրվար 11,2015 10:03

Դիտեցի «Հիմնադիր խորհրդարանի» փաստացի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցը «Սիվիլնեթին»: Առնվազն 10 անգամ նա «հակառակորդ» բառն օգտագործեց Հայաստանի եւ Արցախի իշխանությունների հասցեին, նշեց, որ իր պայքարը դասական քաղաքական պայքար չէ, այլ ազատագրական պայքար,  հավատացրեց իր համակիրներին, որ կգա պահը, եւ նրանք հարվածներ կհասցնեն եւ կծեծեն: Իսկույն հիշեցի, որ նա ՀՅԴ «Դրո» կառույցի վարչության անդամ էր, իսկ այդ կառույցի զինանոցում էր ոչ միայն «սաստիկ ծեծը», այլեւ «մահապատիժը», որը եւ «իրագործել են» «Դրոյի»՝ ներկայումս ցմահ ազատազրկված անդամները: Որքան գիտեմ, պարոն Սեֆիլյանի խղճին նման հանցագործություններ չկան, իսկ արցախյան պատերազմի ժամանակ նա իրեն հերոսաբար է դրսեւորել:

Դաշնակցությունը Հայաստանում, ի պատիվ իրեն, այս 20 տարիների ընթացքում զգալի չափով «արդիականացել է» եւ մոտ է դասական քաղաքական կազմակերպության կերպարին: Սակայն «համայնքային» մտածողության, Մերձավոր Արեւելքի երկրների քաղաքացիական պատերազմների արմատական հոգեբանության, պետության ներսում ազգային-ազատագրական պայքար մղելու դրսեւորումները դեռ կան: Ըստ այդմ, եթե իշխանությունները հանցագործություն են կատարում (ինչն իսկապես 20 տարվա ընթացքում հաճախակի է պատահում), ապա մենք էլ իրավունք ունենք հանցագործություններ կատարելու, որովհետեւ նրանք «թուրք» են եւ «մեր հակառակորդը»: 1994 թվականին իշխանության ներկայացուցիչներին կախաղաններ հանելու գաղափարները դեռ թարմ էին ու այդքանով հետաքրքիր: Այսօր «Դրո-2» կառույց ստեղծելը բավականին ժամանակավրեպ է թվում:

Պետք է ասել, որ Արցախի ոստիկանությունն իր անօրինական, ոչ պրոֆեսիոնալ, վայրագ եւ, ինչն ավելի էական է՝ ոչ խելամիտ (մեղմ ասած) գործողություններով լավ PR է ստեղծել «Հիմնադիր խորհրդարանի» համար: Նման «իրազեկման ակցիաներ» նրանք իրականացրել են նաեւ Հայաստանի մարզերում, եւ դրանց հավաքվում էր մի քանի տասնյակ մարդ: Ստեփանակերտում էլ կլիներ այդքան՝ իրենց ճառերը կարտասանեին ու կվերադառնային Հայաստան: Հիմա որոշ ժամանակ տեղեկատվական ուշադրությունը «Հիմնադիր խորհրդարանի» շուրջը կլինի:

Որոշ մարդկանց արմատական կարգախոսները դուր են գալիս, եւ նրանք, համենայնդեպս՝ վիրտուալ տարածքում, միանում են ջարդել-փշրելու կոչերին: Ոմանք էլ՝ հասկանալով «ներքին թուրքի» դեմ «ազգային-ազատագրական պայքարի» վտանգավորությունը, այնուամենայնիվ՝ փորձում են հաճոյանալ այդ շրջանակներին՝ «խիզախ» երեւալու համար: Բայց քաղաքական դաշտի այդ հատվածը, իմ տպավորությամբ, բավականին փոքր է:

Ընդդիմությունը ցանկանում է տապալել իշխանությունը եւ զբաղեցնել նրա տեղը՝ դա նորմալ է, ամբողջ աշխարհում է այդպես: Հայաստանում ընդդիմությունը մշտապես դա ցանկանում է անել արտահերթ ընտրությունների միջոցով՝ դա էլ է նորմալ, երիտասարդ պետություններում այդպես է: Բայց մեր հասարակությունը, կարծում եմ, այնքան է հասունացել, որ հասկանում է՝ դա հնարավոր է  իրագործել միայն «դասական», օրինական ճանապարհով՝ այնպես, ինչպես գործում են մեր այսօրվա բոլոր կուսակցությունները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (32)

Պատասխանել

  1. Karen says:

    Պրն Աբրահամյան դուք մի քիչ անիրազեկ եք՝ ասելով «մեր հասարակությունը, կարծում եմ, այնքան է հասունացել, որ հասկանում է՝ դա հնարավոր է իրագործել միայն «դասական», օրինական ճանապարհով՝ այնպես, ինչպես գործում են մեր այսօրվա բոլոր կուսակցությունները»: Միգուցե դա Ձեր կարծիքով ճիշտ ճանապարհ է՝ հետսովետական լիդերի՝ Պուտինի, Սարգսյանի, Ալիևի կազմակերպած ընտրություններին (խաղին) մասնակցելը, նման կարծիք ունենալը Ձեր իրավունքն է։ Բայց դա հասարակության կարծիքը չէ։ 2 տարի առաջ՝ միգուցե։ Փորձեք կայքի միջոցով հարցում անել՝ ինչպես է հնարավոր փոխել ռեժիմը հարցով, ա՝ բռնի ուժով տապալել, բ՝ օրինական դասական ճանապարհով, կտեսնեք որ հասարակությունը 70-80 տոկոս Ա տարբերակը կընտրի։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Կայքում արված հարցումը ռեպրեզենտատիվ (ներկայացուցչական) չի կարող լինել: Պատասխաելու հնարավորություն ունեն միայն կայքի ընթերցողները՝ 2 միլիոնից օրական 40-50 հազարը, եւ այդ ընթերցողներից նրանք, ովքեր հավես ունեն պատասխանելու: Իսկ փորձը ցույց է տալիս, որ սովորաբար հավես ունեն չարացած աբիժնեիկները:

      • Կարապետ says:

        Պրն Աբրահամյան
        Դուք որոշել եք գնալ Ս.Սարգսյանի ճանապարհով, և ինչքան ուզեք էտան խփե՞ք 🙂
        2 միլիոնից 40 հազար ընթերցում տարվա մեջ գուցե, բայց դրանք այն նույն 5-10000 մարդիկ են (օրեկան), վստահ եմ որ դա Դուք էլ գիտեք:

      • Ruben says:

        չարացա՞ծ աբիժնեիկները

      • Hayk says:

        Հարգելի պրն. Աբրահամյան, որպես գրագետ բազմակողմանի զարգացած անհատ Ձեզ համար կարծում եմ այնքան էլ ընդունելի չեն Սեֆիլյանի մոտեցումները և հնարավոր է նաև հիմնադիր խորհրդարանի մարտավարությունը: Ես Ձեզ հետ այդ հարցում չեմ վիճի, քանի որ ինքս էլ եմ այդպես կարծում, չնայած դրան, ամեն կերպ աջակցում եմ հիմնադիր խորհրդարանին: Տեսական և գործնական փորձը պետական, մասնավոր կառավարման, ինչպես նաև դրանցում քաղաքական բաղադրիչի նշանակություն վերլուծությունը ինձ հանգեցրել են հետևյալ կոնցեպտուալ մոտեցման: Օգտվիր այն հնարավորություններից, որ ունես, հաշվի առնելով քո ցանկությունների իրականացման հավանականությունը և գինը, որ պետք է վճարես դրանց չիրականանալու դեպքում: Բացեմ փակագծերը՝ եղած հնարավորություն ասելով ի նկատի ունեմ համակարգային փոփոխություն, որը մեր իրականությունում նշանակում է իշխանության բռնի հեռացում, որպես առաջնային քայլ, իսկ այս մոտեցմանը համապատասխանում է հիմնադիր խորհրդարանը և որոշ լուսանցքային ուժեր ում դուք չեք էլ ճանաչում, բայց դրանք շատ ավելի վտանգավոր են, քան հիմնադիր խորհրդարանը: Իսկ երկրորդ քայլը համակարգի ձևավորումն է, որն ուղղորդելու համար պետք է մասնակցել նաև իշխանափոխությանը, որպեսզի նախ այն տեղի ունենա և դրանից հետո էլ չմնա միայն Սեֆիլյանի և իր աջակիցների տնօրինմանը: Կարելի է մի կողմ քաշվել և նայել թե ինչպես կտապալվի հերթական շարժումը, բայց հավաստիացնում եմ Ձեզ որ այդ դեպքում հաջորդ իրական քաղաքական շարժումը կլինի հակասեմիտական, տոտալիտար, տգետներով հագեցած և ապագա չունեցող, իսկ հեղաշրջումն էլ կլինի ռազմական իր ծանր հետևանքներով:

  2. քաղաքացի says:

    Անհեթեթություն

  3. Լավատես says:

    Գոնե մի ուժ կա, որը ոչ միայն խելոք խոսել գիտի, նաեւ գործում էլ է: Ասում են՝ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Կարծում եմ գործ անողի գործողություններին գնահատական կարող է տալ միայն ամենաքիչը նույն մակարդակի մեկ այլ գործ անողը: Եթե նրանց արածը մեզ չի գոհացնում, իրագործենք այլընտրանքային գործողություն: Պետք է սկսել գործել, իսկ խելոք մտքերը գործելու ընթացքում կգան:

    • Ruben says:

      Ձին կապես էշի կողքին, եթե զռալ չսովորի, իշավարի քացի տալ կսովորի։

      • Լավատես says:

        Ձիու համար թշնամին էշը չի, այլ ձիուն էշի հետ կապողը: Եթե էշի խելքը հերիքի, ինքն իրան ձիուն հավասար կամ բարձր չի ընկալի ու երկուսով էդ կապողին քացի կտան՝ ամեն մեկն իր ձեւով: Իսկ եթե էշի խելքը չհերիքեց՝ ձիուն մնում է կամ էշանալ կամ էլ արտագաղթել:

  4. Մարգար Մախսուդյան says:

    Երբ խոսք է գնում այն մասին, որ մեր անհաջողությունների պատճառն ապիկար իշխանությունն է, որոնց պետք է հնարավորինս շուտ փողել, պրն Աբրահամյանն անմիջապես առարկում է, մոտավորապես ասպես. ՛՛Ո՛չ, այդ մե՛նք ենք մեղավոր, որ 5000 դրամով այս մեկին էլ դարձրինք ասենք՝ նախագահ, բացի այդ, ով էլ լինի նախագահ, էական ոչինչ չի փոխվելու, քանի որ բոլորն են ուզում հարստանալ, դե իսկ «ժողովուրդը» /անպայման չակերտների մեջ/ դժգոհում է և միշտ էլ դժգոհելու է, քանի որ ինքը չի դարձել նախագահ՛՛:
    Եվ հանկարծ պարզվում է, որ հասարակությունը, այսինքն այդ նույն «ժողովուրդը», հանկարծ հասունացավ և ցանկություն ունի մինչև 2017-2018 թվականները մի լավ հասունանալու:
    Իսկ չեք ասի՞, թե այդ որ ժամանակահատվածում և ինչ պայմաններում տեղի ունեցավ այդ հասունացումը: Միգուցե 2008թ սկսված ՛՛վերածննդից՛՛ հետո՞, երբ հանրակրթական ոլորտը դարձավ անօրեն-տնօրենների հայրական կալվածքը, ուսանողությունը բազեացավ ՀՀԿ-ական ուսխորհուրդների սաքուլիկ-ֆեյքուլիկների հարվածային վարքուբարքից, Կամ միգուցե գիտության տաճարն է լույսով ողողվել պետական պաշտոնյաների ուղեղների փայլատակումներից… / շարունակելի /:

    • Մարգար Մախսուդյան says:

      Այս ընթացքում հասցրեցի դիտել Սեֆիլյանի հարցազրույցը այստեղ՝ https://hraparak.am/?p=72851&l=am/sefilyany+bacum+e+pakagcery+lxh+naxagahi+het+handipumic+tesanyut+ և պետք է ասեմ, որ բացի ընդդիմությանը տված նրա գնահատականից, մնացածի հետ լրիվ համամիտ եմ, և նրա տված պարզաբանումներից հետո սույն հոդվածի սկզբում արված ակնարկները նրա ՛՛մութ անցյալից՛՛ ինձ հիշեցնում է անցած դարի 30-ականների՛՛հերթական ժաղովրդի թշնամու՛՛ դիմակազերծման, նրա բուրժուական և իմպերիալիստական արմատների բացահայտման, ինչպես նաև ժողովրդական լայն մասսաների արդար զայրույթի վերաբերյալ պրոպագանդան:
      https://www.aravot.am/2015/02/11/541201/ կարդացի, որ ՛՛«Առավոտ» օրաթերթը նախաձեռնում է վարպետության դասընթացներ ՝ գործող լրագրողների ու սկսնակների համար՛՛:
      Հիմա պատկերացնենք, որ «Առավոտի» խմբագրակազմը իրենց ընտանիքներով և մեքենաների շարասյունով մեկնում է Արցախ, տեղի լրագրողների հետ վարպետության դասեր անցկացնելու, սակայն Արցախի ՛՛պատկան մարմինները՛՛ Բերձորում դիմավորում են և պահանջում ետ վերադառնալ, քանի որ տեղի մասնագետների համար դա վիրավորական է և նույնիսկ ստորացուցիչ, իսկ երբ փորձում եք վերադառնալ, վարվում են այնպես, ինչպես Սեֆիլյանի երթի հետ:
      Մեր ղեկավարությունը պնդում է, որ դա իր տարածքը չէ և ինքը այդտեղ անելիք չունի, դե իսկ Արցախի պատկան մարմիններն էլ վկայակոչում են հանրության ՛՛արդար զայրույթը՛՛:
      Ինչպիսի՞ն կլինեին ձեր գնահատականները, շատ հետաքրքիր կլիներ իմանալ:

      • Գարեգին says:

        «Առավոտի» խմբագրակազմի դէպի Արցախ պտոյտի բաղդատականը, ուղղակի աբսուրդ է…

        սակայն զարմանալի չէ, նկատի ունենալով ձեր մտային կարողութիւնները

      • Թրավիս says:

        ուղղակի սիրտս փրթաւ, կարդալով «Առավոտի» խմբագրակազմի Արցախի ճանապարհում միջադէպի այս վարկածը…

        մա՛րդ չհամարձակվի դպչիլ Նելլիի գլխի մի մազին անգամ,
        թէ ոչ…

  5. Գարեգին says:

    Թէ որ Ժիրայր Սեֆիլյան Մերձաւոր Արեւելքի երկիրներում ցուցաբերեր այսպիսի վերաբերմունք պետության դէմ, մի քանի ապտակից շատ աւելի ծանր էին լինելու հետեւանքները: Սակայն Մայր Հայրենիքը իր հանդեպ վարվում է ոնց որ շփացած երեխայի հետ…

    • Կարեն says:

      Գուցե Սեֆիլյանից շատ եք արել հայրենիքի համար, որ թույլ եք տալիս այդպես արտահայտվել հերոսի մասին: Ամոթ է:

      • Գարեգին says:

        մի օր ել, հարկաւոր է մանրամասնորեն ստուգել եւ զննել թէ անցյալին ճիշտ ի՞նչ է արել, կամ ոչ, սա Սեֆիլյանը…

        իսկ ամեն դէպքում, ինչ ել որ անցյալում արել է, չի կարող արդարացնել այն ինչ որ ինք իրեն թոյլատրում է անել, ներկայիս

        իսկ անձնաւորութեանց պաշտամունքը՝ մի ուրիշ հիմնական հիւանդություն է, մեր մօտ

        • Ruben says:

          Պարոն Գարեգին, Սեֆիլյանը մնացել էր ռազմի դաշտում, որտեղից փախչում էին Մանվելներն (ՀՅԴ,ՀՀշ) ու …
          Կռիվը վերջացավ, սակայն տղերքը, այդպես էլ չիջան սարերից:
          «Ո՛վ մարդկային արդարություն,
          թո՜ղ ես թքնեմ քու ճակատիդ…»:
          Սիամանթո

  6. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հե՛նց Ռուսաստանն է հրահրում իրավիճակը ԼՂՀ-ի շուրջ, որպեսզի զորք մտցնի Ղարաբաղ ու Ադրբեջանն իրենով անի: Արդեն պարզ է,թե ինչի դիմաց Ադրբեջանը սրան պիտի համաձայնվի: Գյումրու սպանդն էլ է Ռուսաստա՛նը այս նպատակով կազմակերպել. առանց Ադրբեջանի տարածքի չի կարող կապվել/մատակարարել Գյումրիի ռուսական բազան:

    Մյուս պատճառն էլ ուշադրությունը Ուկրաինայից շեղելն է:

    Օտար՛ի շահին ծառայող իշխանությունների հետ ի՞նչ անել:

  7. Ruben says:

    «Դասական» օրինակ՝
    «Երբ որ կացինը եկաւ անտառ, ծառերն ասացին… «Կոթը մերոնցից է»:

  8. Գալուստ Ենոքյան says:

    «դա հնարավոր է իրագործել միայն «դասական», օրինական ճանապարհով՝ այնպես, ինչպես գործում են մեր այսօրվա բոլոր կուսակցությունները:»
    Հարգելի Արամ,կխնդրեի պատասխանել, իսկ ՀՀԿ կուսակցությունը «դասական» ձեվով է իրագործել «իշխանագողությունը»…
    Ի մեջ այլոց կարծում եմ որ Հայաստանի քննչական օրգաններին հեռու պետք չի գնալ «ահաբեկչությունները» պարզելու համար… ում է բոլորից շատ սպառնում «ռեժիմի, կռիշի» տապալումը…Շմայսներին ու Լֆիկներին…նրանց էլ «հանձնարարել» են կարծում եմ , ինչպես Մարտի 1 ին արեցին…

  9. Տիգրան says:

    Հակառակորդ բառն ինչու եք չակերտների մեջ առել: Ինչը տեղին չի: Օրինակ, կան բաներ, որ ես եւ Դուք, պարոն Աբրահամյան խիստ հակառակորդներ ենք: Դուք համառորեն գործածում եք Արցախ եւ Հայաստան հասկացությունները համադասորեն, իսկ ես՝ ստորադասորեն: Ես հաստատ չեմ գա Ձեր գաղափաարին, իսկ Դուք՝ չգիտեմ: Հետեւաբար, քանի դեռ դուք գործածում եք Ղարաբաղից գնալ Հայաստան, Արցախ ու Հայաստան հասկացությունները, մենք միշտ կմնանք հակառակորդներ:

  10. Տիգրան says:

    ու ի՞նչն էր մերժելի գրածիս մեջ

  11. Աբո says:

    Պետք չէ կրկնել ամերիկյան սցենարը,գրված Ուկրաինայի համար:
    Փորձենք հիշել, ինչպես սկսվեց:Ավտոմայդան, որը քչերին հետաքրքրեց, հետո ուսանողներին Բերեցին հրապարակ խաղաղ ցույց անցկացնելու, իսկ ոստիկանությունը հարձակվեց և ծեծեց անմեղ մարդկանց և դրանից հետո, նրանք ովքեր անտարբեր էին, գնացին մայդան, թե ինչ եղավ հետո բոլորը գիտեն:
    Այդ ամենը սարքեցին, որպիսի «կզցնեն » Յանուկովիչին, որ նա հրաժարվեց ստորագրել համաձայնագիրը: Հիշենք, որ Սերժը նույնպես վերջի րոպեին հրաժարվեց:

  12. Արթուր Ղազարեան says:

    պրոֆեսիոնալ = ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ

    Շատ գեղեցիկ բառ ունենք, որն, ի դէպ, երեւոյթն աւելի լաւ է բնութագրում:

  13. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, իմ կարծիքով Ձեր խմբագրականները որ պարբերաբար հրատարակում եք, իմ կարծիքով արտակայտում է Ձեր հարգելի թերթի տեսակետը, քաղաքական վերլուծությունը երկրում կատարվող կարեվոր իրադարձությունների եվ ըստ այդմ էլ ընկալվում է ձեր ընթերցողների կողմից: Այդ է պատճառը որ ընթերցող քաղաքացիների մի որոշակի «բանակ» աշխատում են հագուրդ տալ իրենց մտահոգող հարցերին, բանավիճելով ձեր մեկնաբանությունների բաժնում: Նախ պիտի ասեմ որ շատ շնորհակալ, կարեվոր ազգային ձեռնարկ է սա մարդկանց ի միբերելու ու նրանց կարծիքները քիչ թե շատ, եթե ոչ մոտեցնելու, բայց գոնե իրազեկելու ով որտեղ է հասարակական կարծիքի բազմաշերտ ասպարեզում…Հասկանում եմ որ աշխատանքի բերումով շատ զբաղված եք, որ կարողանաք երբեմն ավելի խորը պարզաբանեք ձեր թանկագին տեսակետը, թե չէ էս խբագրականները ցավոք կարծես գալչկաի համար են դառնում, իմաստազրկում են ասված խոսքը…Կներեք իհարկե որ համարձակվում եմ Ձեզ նման արհեստավարժ (շնորհակալ եմ Արթուրին) խմբագրին խորհուրդ տալուս, բայց կարծում եմ Ձէր թերթի արժեքը բազմապատիկ ավել կլինի եթե օգնեք բանավեճը իմաստալից ավարտի հասցնելու, արդյունավետ դարձնելու, մարդկանց քաղաքացիական շումչ տալու…
    Պիտի ազնվորեն ասեմ որ ես Սեֆիլյանի հարցազրույցները չեի տեսել եվ շնորհիվ Ձեզ այսօր նայեցի…եվ հիմա մտածում եմ թե ինչու էր ձեզ այդպես «հակառակորդ» բառը այդպես…
    ես կարծում եմ որ այն մարդիկ որ մարկանց անօրեն ձեվով փողոցից «ազատազրկում» են ու տանում ծեծում են…հակառակորդ կոչելը շատ մեղմ է…նրանք հանցագործ են…բայց դա միայն իմ կարծիքն է…համոզված եմ որ պարոն Պապիկյանը եվ Թրավիսը իրենց կարծիքն ունեն…սակայն մեր բոլորին հետաքրքիր կլիներ իմանալ նաեվ Ձեր թերթի կարծիքը, թե չե ինչ իմաստ ունի այն կարդալը…ինչքան էլ որ երեկոները շատ տաղտուկ են…

  14. Գարեգին says:

    Վերեւ Ruben-ը գրել է՝ «Պարոն Գարեգին, Սեֆիլյանը մնացել էր ռազմի դաշտում, որտեղից փախչում էին Մանվելներն (ՀՅԴ,ՀՀշ) ու …
    Կռիվը վերջացավ, սակայն տղերքը, այդպես էլ չիջան սարերից:
    «Ո՛վ մարդկային արդարություն,
    թո՜ղ ես թքնեմ քու ճակատիդ…»:
    Սիամանթո
    …………………………………………………………………………………….

    Ուրեմն, Ruben, այդ օրերին արդեն, նա չեր կարող հասկանալ թէ կռիւը վերջ ունի, կամ գոնէ՝ դադար ունի, եւ թէ կա պահը՝ սարերից իջնելու:

    Նոյնիսկ կան պահեր, երբ աւել քաջություն, աւել ուժ է պահանջում՝ սարերից իջնել, քան թէ բարձրանալ կամ մնալ այդտեղ:

    Եւ ահա այս է՝ իր խնդիրը:

    Իսկ եթէ հրահանգ էր ստացել, եւ մերժում էր սարերից իջնել, այդ ել կոչվում է մարտական կամ ռազմական անկարգապահություն: Որի հետեւանքները կարող են լինել աղետալի, ոչ թէ իրեն համար, այլ ուրիշների համար: Եւ հենց այդ պատճառով է որ, երբ ան բարեհաճեցաւ իջնել սարերից, տեղ չգտաւ բանակում կամ պետական որեւէ այլ պաշտօնում: Որովհետեւ անկարգապահ է, լսում է միմիայն ինքն իրեն, եւ համարում է թէ ամեն մարդ միշտ սխալ է, մինչ ինք՝ միշտ ու միակը անսխալական:

    Ի դէպ, հիմա ել, տակաւին կարծում է թէ սարերից չի իջել…

    Իր չափից դուրս ես-ը թռչում է վերեւներից, ամենքի վերեւից…

    «իջեք, իջեք երազներ…»
    Լեւոն Շանթ

  15. Լևոն says:

    Դասական օրինակով կատարված իշխանափոխության գոնե մեկ դեպք հիշուու՞մ եք այս 20 տարիների ընթացքում:Դուք ել դա լավ հասկանում եք,որ անիմաստ է:Որոշ ժամանակ անց,երբ մարդ չմնա հայաստանում,այլևս անիմաստ կլինի իշխանափոխությունն ընդհանրապես:Երևի դա է ձեր ցանկությունը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728