Այս լուսանկարը նկարել եմ 2014թ. փետրվարին՝ Թել Ավիվում: Առաջին հայացքից այն սովորական գրաֆիտի է, որից շատ է պատահում տարբեր երկրներում:
Աշխատանքը կոնտրաստներով լեցուն մի թաղամասում էր, որտեղ բարձրահարկ շենքեր էին, հսկայական առեւտրի կենտրոններ, հարեւանությամբ էլ՝ հյուղակներ: Ընդ որում, պատահական աչքովս ընկավ:
Ուշադիր նայելու դեպքում, տեսնում ես, որ գրաֆիտիի հեղինակը բոլոր աշխարհահռչակ հրեաներին մեկտեղել է մի սեղանի շուրջ: Այն հիշեցնում է հայտնի «Խորհրդավոր ընթրիքը» կտավը: Հրեական «ընթրիքի» դեպքում, սակայն, կենտրոնում Էյնշտեյնն է, ապա մյուս անվանի հրեաները՝ Մարքսից սկսած:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.02.2015