Եթե օրվա ընթացքում մի քանի հատ քաղցր տեսակի խնձոր ուտեք, կբարելավի լյարդի, երիկամների եւ սրտանոթային համակարգի աշխատանքը: Խնձորը բարենպաստ է ազդում նաեւ նյութափոխանակության վրա եւ մարդուն առողջացնում է:
Իսկ օրվա ընթացքում 100-150 գրամ անկորիզ ծիրանի չիր օգտագործելը դրականորեն է ազդում սրտանոթային համակարգի վրա: Այն հատկապես խորհուրդ է տրվում այտուցների, հիպերտոնիայի, սրտի ռիթմի խանգարումների, միոկարդի ինֆարկտի, ինչպես նաեւ բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ընդունել այնպիսի սնունդ, որը պարունակում է կալիում:
Շատերը մտածում են, որ տանձի չիրը այդքան էլ օգտակար չէ: Օգտակար է 1 բաժակ մանրացրած չրի վրա լցնել 0,5 լ եռման ջուր, եփել թույլ կրակի վրա 15 րոպե, թողնել 2-3 ժամ, որ սառչի: Խմել 0,5-ական բաժակ, օրական 4 անգամ` լուծի դեմ: Այդ եփուկը ունի տտիպ համ, միզամուղ է եւ կիրառվում է նաեւ միզաքարային հիվանդության եւ շաքարախտի ժամանակ:
Կարդացեք նաև
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
10.02.2015