Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի ասած` «առաջ Հայաստանը» չէինք պատկերացնում, որ էս կիզակետն էր»

Փետրվար 10,2015 21:55

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը զգացմունքային պահ է որակում  մարտական պարգեւները ԼՂՀ իշխանություններին վերադարձնելու Ապրես Զոհրաբյանի եւ Իգոր Մուրադյանի քայլերը:

«Իհարկե, չպետք է մոռանալ, որ այդ մեդալները, պարգեւները ժողովրդի երախտիքն է ազատամարտիկներին կամ հասարակական ակտիվ գործիչներին, որոնք մեդալի են արժանացել: Բայց եթե հաշվի առնենք, որ ժողովուրդն այսօր չի տիրապետում իրադրությանը եւ ժողովուրդը չէ իրական գնահատական տվողը այսօրվա կատարվող գործողություններին, ապա վերադարձնելը գուցեեւ տրամաբանական է դառնում: Ես կարող եմ զուտ մարդկայնորեն հասկանալ, որ դա զգացմունքային պահ է, որ նրանք մտածում են՝ եթե դուք այդպես, ապա ձեր տվածները մեզ պետք չեն, բայց չեմ ցանկանում նրանց արարքը վերլուծել ճիշտ է, թե սխալ»,- Aravot.am-ին ասաց Գագիկ Սարուխանյանը:

Նա միայն շեշտեց, որ այսօրվա իշխանությունները ոչ մի բանից չեն հուզվում ու ազդվում, նրանց համար մեկ է՝ ով ինչ մեդալ կամ շքանշան կվերադարձնի. «Այսօրվա իշխանությունների դեմ պայքարն ավարտված է այն իմաստով, որ ոչ թե պետք է ապացուցենք, որ իշխանությունը պետք  է հեռանա, այլ համաժողովրդական համախմբում է պետք: Սերժ Սարգսյանը, որ ասում էր՝ առաջ Հայաստան, չէինք պատկերացնում, որ առաջ՝ դեպի էս կիզակետն էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    իսկ այդ մեդալները պահելու արժանի՞ էին այլեւս անոնք…

    անցեալի հերոսությունը չի նշանակում թէ, անկէ ետք, մարդ իրաւասու է ամէն բան անելու, ամեն սխալ գործելու, եւ մանաւանդ ոչ՝ տեւապէս հակասելու… իր իսկ անցեալի կատարածը

    այո, տխուր է… իրենք իրենց արարքներով ջնջեցին իրենց անցեալի վաստակը…

    ժողովուրդը շատ լաւ ել տեսնում եւ հասկանում է ամեն բան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728