Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում խորթ հոր` Թուրքիայի քաղաքացի Էվիլյա Գյուլիշթեքինի սպանության մեջ կասկածվող 25-ամյա Մաքսիմ Բաքոյանի դատավարության ավարտին, սպանվածի քույրն ու եղբայրը սկզբում թուրքերեն, այնուհետ քրդերեն լեզվով սկսեցին բավական բորբոքված հարցազրույց տալ լրատվամիջոցներին: Մենք փորձում էինք հասկանալ, թե ինչ են ասում Ջենգիզ Չալին ու Ֆաթիմա Գյուլիշթեքին, հատկապես որ անընդմեջ լսում էինք Հրանտ Դինքի անունը:
Նկատենք, որ թարգմանչուհին այդ ընթացքում չգիտես ինչու զլանում էր մոտենալ ու թարգմանել: Մենք փորձեցինք Ջենգիզ Չալիի հետ շփվել անգլերեն լեզվով, սակայն նա ասաց, որ չի խոսում, սակայն մեկ բառով հասկացրեց, որ Հրանտ Դինքը իր մեծ եղբայրն է: Արևելագետ Արտակ Ավետիսյանին խնդրեցինք թարգմանել տուժողի իրավահաջորդի խոսքը: Վերջինս նշեց, որ մեկ-երկու բառ թուրքերեն արտաբերելուց հետո Ջենքիզ Չալին անցել է քրդերինի, խոսել է բարբառով: Նա իր զրույցի սկզբում շեշտել է` «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք, մենք Հրանտի կողմնակից ենք»:
Այնուհետ ասել է.«Թող ամեն ինչ օրենքի շրջանակներում լինի, ինձ հույս տվողը օրենքն է, և ինչքան պետք է, ես կպայքարեմ, կդիմեմ Հայաստանի արդարադատության բոլոր օղակներին»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ